00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:14
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ տարածքից չիր արտահանողներին տրվող փոխհատուցման չափը կավելանա

Չիր - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2026
Բաժանորդագրվել
Տնտեսվարողները փոխհատուցում են ստացել նաև հունիս և հուլիս ամիսների համար։ Այս անգամ որոշակի փոփոխություններ են կատարվել փոխհատուցման կարգի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց ավելացնել ՀՀ տարածքից չիր արտահանողներին տրվող փոխհատուցման չափը։
Հուլիս ամսվա ընթացքում արտահանվող չոր մրգերի կամ բանջարեղենի 1 կգ–ի համար տրամադրվել է 250 դրամ փոխհատուցում։

«Չոր միրգ և բանջարեղեն արտադրող տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն` ԵՄ շուկայում հայկական չոր մրգերի և բանջարեղենի մրցունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելացնել տրամադրվող փոխհատուցման չափը, քանի որ թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերը շուրջ 2 դոլար ցածր արժեքով են վաճառվում։ Այդ պատճառով, 250 դրամը կփոխարինվի 500 դրամով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Բացի այդ, փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է խնձորով, տանձով, խաղողով, թզով, ազնվամորիով, մոշով, հոնով և տոմատի մածուկով, ինչպես նաև վերանայվել են նախորդ ամիսներին առանձին ապրանքների համար նախատեսված փոխհատուցման չափերն՝ ըստ արտահանման ուղղությունների։
Արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝
1.
խնձորի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
2.
տանձի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
3.
սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,
4.
կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 300 դրամ,
5.
խաղողի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
6.
թզի, ազնվամորու, մոշի, հոնի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,
7.
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
8.
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,
9.
շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 200 դրամ,
10.
շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,
11.
շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 75 դրամ,
12.
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 դրամ,
13.
չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ,
14.
իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար`ր 820 դրամ,
15.
թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ։
Տնտեսվարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. օգոստոսի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն շուրջ 8150 տոննա պտուղ և հատապտուղ, շուրջ 30 տոննա տոմատի մածուկ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 230 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 230 հազար լիտր պտղահատապտղային գինի, 1․2 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 50 տոննա չորացված միրգ կամ բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0