https://arm.sputniknews.ru/20260730/19-amja-zhamketajin-zintsarajvoghi-mvot-dazhan-tsetsi-hetqer-chi-ardzanagrvel-mip-105229071.html
19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրվել. ՄԻՊ
19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրվել. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները և նրա հոգեբանական վիճակը, ինչպես նաև պիտանելիությունը հետագա ծառայությանը։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T15:33+0400
2026-07-30T15:33+0400
2026-07-30T15:33+0400
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105195735_0:83:1600:983_1920x0_80_0_0_4d1b620767fcbce23d6565b9f67b2b6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրել։ Այս մասին Մանասյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում։Հայտնել էինք` հուլիսի 29–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 19-ամյա ժամկետային զինծառայողի վերաբերյալ ահազանգից հետո այցելել էր ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ և բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց էր ունեցել զինծառայողի հետ։Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին 19-ամյա զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց ՊՆ–ն հերքեց այս լուրը` նշելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով, գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։Նա ընդգծեց, որ խոստացել է, իր հետ քննարկված հարցերն ու խնդիրները չեն դառնալու հրապարակային։Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները։ Մասնավորապես, անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նա կարող է շարունակել զինվորական ծառայությունը և արդյոք պիտանի է դրան: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ նման գնահատական պետք է տան իրավասու մասնագետները։Բացի այդ, ՄԻՊ-ը մատնանշեց, որ կան տարբեր համակարգային խնդիրներ, այդ թվում, թե տարբեր հոգեբանական վիճակներում գտնվող անձինք ինչպե՞ս պետք է ինտեգրվեն զինվորական միջավայրում, ի՞նչ է պետք անել, որ չի արվում, ի՞նչ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ ՄԻՊ–ը պահանջել է ուսումնասիրություններ անցկացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105195735_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5af5d20aaadb592ca58ef4f564be8eaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), զինծառայող
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), զինծառայող
19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրվել. ՄԻՊ
Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները և նրա հոգեբանական վիճակը, ինչպես նաև պիտանելիությունը հետագա ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրել։ Այս մասին Մանասյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
Հայտնել էինք` հուլիսի 29–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 19-ամյա ժամկետային զինծառայողի վերաբերյալ ահազանգից հետո
այցելել էր ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ և բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց էր ունեցել զինծառայողի հետ։
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում
գրել էր, որ Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին 19-ամյա զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց
ՊՆ–ն հերքեց այս լուրը` նշելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով, գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
«Որպես այդպիսին, դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել, սա կուզենամ հատուկ նկատի ունենանք։ Հանդիպման ընթացքը, նկատի ունենալով անձի, այդ թվում հոգեկան առողջության վիճակը, վստահության վրա հիմնված է եղել, անձը տարբեր հարցերով է կիսվել, այդ թվում հենց իր հոգեբանական վիճակով»,–ասաց Մանասյանը։
Նա ընդգծեց, որ խոստացել է, իր հետ քննարկված հարցերն ու խնդիրները չեն դառնալու հրապարակային։
Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները։ Մասնավորապես, անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նա կարող է շարունակել զինվորական ծառայությունը և արդյոք պիտանի է դրան: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ նման գնահատական պետք է տան իրավասու մասնագետները։
Բացի այդ, ՄԻՊ-ը մատնանշեց, որ կան տարբեր համակարգային խնդիրներ, այդ թվում, թե տարբեր հոգեբանական վիճակներում գտնվող անձինք ինչպե՞ս պետք է ինտեգրվեն զինվորական միջավայրում, ի՞նչ է պետք անել, որ չի արվում, ի՞նչ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ ՄԻՊ–ը պահանջել է ուսումնասիրություններ անցկացնել։