00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԻՊ–ը զինծառայողի վերաբերյալ ահազանգի հետքերով այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

© Photo : press office of Human Rights Defender of Armenia Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանը խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 19-ամյա ժամկետային զինծառայողի վերաբերյալ ահազանգից հետո այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին 19-ամյա զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց ՊՆ–ն հերքեց այս լուրը` նշելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով, գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
Ըստ ՄԻՊ–ի հաղորդագրության` Մանասյանի այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը:

«Պաշտպանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս հարցը գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
Լրահոս
0