https://arm.sputniknews.ru/20260729/ghrimi-vra-gisherajin-hardzakman-hetevanqvov-2-mard-e-zvohvel-105174728.html
Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել
Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Ղրիմի իշխանությունները նշել են, որ անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն տուժածների ընտանիքներին։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T12:20+0400
2026-07-29T12:20+0400
2026-07-29T13:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ղրիմ
մահ
տուժածներ
ռազմական հատուկ գործողություն
խաղաղապահներն արցախում
ուկրաինա
ռուսաստան
կերչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105172977_0:0:3188:1793_1920x0_80_0_0_65268ef8bb1b8d3a654712ffa62c531b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով Ղրիմում 2 մարդ է զոհվել, ևս 5–ը վիրավորվել են: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:Նա հավաստիացրել է, որ թերակղզու իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը՝ «ոչ ոք միայնակ չի մնա իր դժբախտության հետ»։Ղրիմի իշխանություններն անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն։Նախօրեին Ղրիմի Հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել էր Կերչում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակման մասին, որի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կերչի փողոցներից մեկին հասցված հարվածի հետևանքով էլ կա 2 վիրավոր:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ղրիմ
ուկրաինա
կերչ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105172977_0:0:2732:2048_1920x0_80_0_0_56218134cab87dbcae814c7df50726ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, մահ, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, խաղաղապահներն արցախում, ուկրաինա, ռուսաստան, կերչ
ղրիմ, մահ, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, խաղաղապահներն արցախում, ուկրաինա, ռուսաստան, կերչ
Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել
12:20 29.07.2026 (Թարմացված է: 13:39 29.07.2026) Ղրիմի իշխանությունները նշել են, որ անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն տուժածների ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով Ղրիմում 2 մարդ է զոհվել, ևս 5–ը վիրավորվել են: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նա հավաստիացրել է, որ թերակղզու իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը՝ «ոչ ոք միայնակ չի մնա իր դժբախտության հետ»։
Ղրիմի իշխանություններն անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն։
Նախօրեին Ղրիմի Հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել էր Կերչում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակման մասին, որի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կերչի փողոցներից մեկին հասցված հարվածի հետևանքով էլ կա 2 վիրավոր:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։