00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան սկսել է Աքյաքա – Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

© Sputnik / Asatur YesayantsԵրկաթուղային ճանապարհ
Երկաթուղային ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2026
Բաժանորդագրվել
Աքյաքայի քաղաքապետի խոսքով` երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի Թուրքիային և Հայաստանին:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը:
Նրա խոսքով ՝ վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ 2–3 ամիս։ Արդեն մրցույթ է հայտարարվել, այդ թվում ՝ Աքյաքա –Գյումրի գրունտային ճանապարհի կառուցման համար։
Թոփթաշը հայտարարել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և համագործակցության հնարավորություններ կբացի գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Նշենք, որ մայիսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը շուտով կսկսի Երասխի և Գյումրի-Աքյաքա շրջանի երկաթուղիների վերակառուցումը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0