00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում «Հեպատիտ Բ–ի» 2 % վարակվածություն կա. մասնագետները նաև այլ մանրամասներ ներկայացրին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2026
Բաժանորդագրվել
Մասնագետները նշում են, որ եթե անգամ մարդը ստանա բուժում, միևնույնն է` նրա օրգանիզմում հակամարմինները շարունակելու են մնալ։ Այսօր հեպատիտների բուժման դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է 96 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում «Հեպատիտ Բ–ի» 2 տոկոս վարակվածություն կա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը` նշելով, որ դա աշխարհի այլ երկրների համեմատությամբ լավ ցուցանիշ է։
ՀՀ–ում 100 000–ից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով. ինչպես կանխել հիվանդությունը
Ղազինյանի խոսքով` մեր երկրում վիրուսի մասին իրազեկվածության մակարդակը նույնն է, ինչ ամբողջ աշխարհում. ընդամենը մինչև 10 տոկոս ախտորոշում կա, իսկ մնացած անձիք իրազեկված չեն իրենց մոտ այս չարիքի գոյության և համակեցության մասին։
Նա ընդգծեց, որ աշխարհում կա մինչև 296 մլն «Հեպատիտ Բ–ի» քրոնիկ վիրուսակիր։
«Սա նշանակում է` եթե այն համարենք դինամիկ պրոցես և 20–30 տոկոսի մոտ զարգանան այնպիսի բարդություներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, լյարդի առաջնային ուռուցքը, ապա կարող ենք պատկերացնել, որ այն իսկապես համարվում է մարտահրավերներից ամենամեծը»,– ասաց Ղազինյանը` ավելացնելով, որ շատ բուժառուներ, որոնք ունեն «Հեպատիտ Բ», տարիներ շարունակ ապրում են այս վիրուսի հետ ու չգիտեն, որ ունեն այն։
Նա հիշեցրեց, որ մեր երկրում գործում են ստրատեգիաներ հեպատիտների վաղ հայտնաբերման և բուժման համար։ Օրինակ` ցանկացած վիրահատությունից առաջ դրված է հրահանգ, որ բոլոր պացիենտները պետք է հետազոտվեն հեպատիտների համար, ինչպես նաև բոլոր հղիներն են հետազոտվում։
«Ժամանակին հայտնաբերումը, ախտորոշումն ու բուժումը հաջողության միակ գրավականն է։ Նշեմ, որ «Հեպատիտ Ց–ի» 2.2 տոկոս վիրուսակիրներ կան Հայաստանում։ Եթե ամբողջ աշխարհում 2015 թվականին 71 մլն «Հեպատիտ Ց–ի» վիրուսակիր էր հաշվառված, ապա վերջին 10 տարում 15 մլն–ն արդեն իսկ բուժված են համարվում։ Ամբողջ աշխարհում «Հեպատիտ Ց–ի» տարածվածությունը 0.7 տոկոս է կազմում»,– հիշեցրեց Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահը։
ՀՀ–ում երեխաների շրջանում հեպատիտ B-ով հիվանդացության նվազում է արձանագրվել. Ավանեսյան
ՀՀ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական ինֆեկցիոնիստների միության նախագահ Արմեն Օհանյանն իր հերթին նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թիրախ է սահմանվել, ըստ որի` մինչև 2030 թվականը պետք է հասնենք «Հեպատիտ» Բ–ի և Ց–ի էլիմինացիայի (բացառում, վերացում):
«Այդ շրջանակում ՀՀ–ում դեռ 2020 թվականից գործում է «Հեպատիտ Ց–ի» ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին անվճար ստանալ հակավիրուսային դեղորայք։ Պլանավորում ենք հաջորդ տարվանից ներդնել նաև «Հեպատիտ Բ–ի» ազգային ծրագիր»,– ասաց նա։
Օհանյանի խոսքով` 2020 թվականից սկսած հեպատիտներով վարակված մոտ 4500 պացիենտ էր հաշվառված Հայաստանում, որոնց մի մասը` 300–400 անձ, արդեն իսկ բուժվել է։
Նա հիշեցրեց` եթե անգամ մարդը ստանա բուժում, միևնույնն է` նրա օրգանիզմում հակամարմինները շարունակելու են մնալ։ Այսօր հեպատիտների բուժման դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է 96 տոկոս։
Վերջին 4 տարում հեպատիտ C ունեցող հիվանդների 95 տոկոսը բուժվել է. ՀՀ ԱՆ
Օհանյանը տեղեկացրեց, որ հեպատիտների համար թիրախային խմբերից առաջնայինը համարվում են ներկերակային թմրանյութ օգտագործող անձինք, համասեռամոլները, լաբորատոր ծառայության աշխատողները, բուժաշխատողները, բանտարկյալները, արտագնա աշխատանքի մեկնողները. վարակը տարածվում է արյան և սեռական ճանապարհներով։
«Օրինակ` «Հեպատիտ Բ–ի» համար բոլորս էլ թիրախային խմբեր ենք, քանի որ բոլորս էլ հաճախում ենք ատամնաբուժարաններ, գեղեցկության սրահներ կամ կան մարդիկ, որոնք դաջվածքներ են անում։ Հեպատիտների դեմ պայքարը մեր երկրում ֆունդամենտալ հիմքերի վրա է դրված. պատվաստվում են անգամ նորածինները, և այդ պատճառով էլ բոլորը պաշտպանված են»,– վստահեցրեց նա։
Օհանյանի տվյալներով` Հայաստանում հեպատիտներով վարակվում են հիմնականում 50 տարեկանից բարձր տղամարդիկ, սակայն նրանք այն մարդիկ են, որոնք ստուգվել են ու ախտորոշվել։
Ի դեպ, մինչև 14 տարեկան երեխաների մոտ Հայաստանում սուր «Հեպատիտ Բ» չի ախտորոշվել։
2020-2024թթ. ընթացքում ՀՀ–ում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ
Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ապա հեպատիտներով վարակված անձինք հիմնականում հայտնաբերվում են Երևանում, սակայն մարզերում ևս սկսել են ակտիվորեն ստուգվել ու ախտորոշվել։ Այս առումով իրազեկվածության ամենաբարձր մակարդակը Լոռիում, Գեղարքունիքում ու Շիրակում է։
Նշենք, որ այսօր աշխարհը նշում է Հեպատիտների դեմ պայքարի և իրազեկման միջազգային օրը։
Լրահոս
0