https://arm.sputniknews.ru/20230728/hhum-erekhaneri-shrjanum-hepatit-b-vov-hivandacutjan-nvazum-e-ardzanagrvel-avanesjan-63632729.html
ՀՀ–ում երեխաների շրջանում հեպատիտ B-ով հիվանդացության նվազում է արձանագրվել. Ավանեսյան
ՀՀ–ում երեխաների շրջանում հեպատիտ B-ով հիվանդացության նվազում է արձանագրվել. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարության նպատակն է մինչև 2030 թվականը հասնել վարակիչ վիրուսային հիվանդության վերացմանը։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T19:29+0400
2023-07-28T19:29+0400
2023-07-28T19:40+0400
անահիտ ավանեսյան
հեպատիտ c
նախարար
պատվաստում
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359623_0:9:1600:909_1920x0_80_0_0_16ef8ed99bfaf97793546b21565adcc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հայաստանում երեխաների շրջանում պատվաստումների շնորհիվ հեպատիտ B -ով հիվանդացության նվազում է արձանագրվել։ Այս մասին այսօր` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նրա խոսքով ՝ գերատեսչությունն աշխատանքներ է տանում հիվանդության իրազեկման, վաղ հայտնաբերման, բուժման ուղղությամբ։ Նախարարը պարզաբանել է, որ վիրուսային հիվանդությունների դեպքում չափազանց կարևոր է վաղ ախտորոշումը։Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ևս աշխատանքներ է տանում մինչև 2030 թվականը հեպատիտի էլումինացիայի (վերացման) ուղղությամբ: 2023 թվականին բուժում է ստանում ավելի քան 1500 քաղաքացի։«Այսօրվա ակցիան ցույց է տալիս, որ վիրուսային հիվանդությունների դեմ հնարավոր է պայքարել», - ասաց Ավանեսյանը:Նա նշեց, որ հետազոտություններն իրականացվում են անանուն և անվճար, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետազոտվել: Ավանեսյանը ևս մասնակցել է ակցիային և արյուն է հանձնել ՝ սեփական առողջական վիճակի մասին տեղեկացված լինելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55359623_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b8ace5a7e937533dc18747ba9cd84a70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, հեպատիտ c, նախարար, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն
անահիտ ավանեսյան, հեպատիտ c, նախարար, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն
ՀՀ–ում երեխաների շրջանում հեպատիտ B-ով հիվանդացության նվազում է արձանագրվել. Ավանեսյան
19:29 28.07.2023 (Թարմացված է: 19:40 28.07.2023) Առողջապահության նախարարության նպատակն է մինչև 2030 թվականը հասնել վարակիչ վիրուսային հիվանդության վերացմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հայաստանում երեխաների շրջանում պատվաստումների շնորհիվ հեպատիտ B -ով հիվանդացության նվազում է արձանագրվել։ Այս մասին այսօր` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ գերատեսչությունն աշխատանքներ է տանում հիվանդության իրազեկման, վաղ հայտնաբերման, բուժման ուղղությամբ։ Նախարարը պարզաբանել է, որ վիրուսային հիվանդությունների դեպքում չափազանց կարևոր է վաղ ախտորոշումը։
Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ևս աշխատանքներ է տանում մինչև 2030 թվականը հեպատիտի էլումինացիայի (վերացման) ուղղությամբ: 2023 թվականին բուժում է ստանում ավելի քան 1500 քաղաքացի։
«Այսօրվա ակցիան ցույց է տալիս, որ վիրուսային հիվանդությունների դեմ հնարավոր է պայքարել», - ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ հետազոտություններն իրականացվում են անանուն և անվճար, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետազոտվել: Ավանեսյանը ևս մասնակցել է ակցիային և արյուն է հանձնել ՝ սեփական առողջական վիճակի մասին տեղեկացված լինելու համար։