https://arm.sputniknews.ru/20260728/armen-ashvotjany-kalanavajric-arajarkner-e-nerkajacrel-khvorhrdaranakan-ynddimutjany-105128591.html
Արմեն Աշոտյանը կալանավայրից առաջարկներ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Արմեն Աշոտյանը կալանավայրից առաջարկներ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը խորհրդարանում, ուստի պետք է... 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T10:35+0400
2026-07-28T10:35+0400
2026-07-28T11:10+0400
արմեն աշոտյան
կալանավայր
առաջարկություն
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92925607_0:0:1280:721_1920x0_80_0_0_1a61bf69e0df0f40100fc4676f553367.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 6 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել խորհրդարանական նոր ընդդիմությանը։Առաջարկը հետևյալն է․1. Կոնստրուկտիվ անտագոնիզմԸնդդիմությունը ցանկացած կարևոր հարցի շուրջ պետք է ունենա հստակ, ընկալելի, ազգային շահի և մասնագիտական գիտելիքի վրա խարսխված այլընտրանք:2. Այլընտրանքային կառավարությունԲովանդակային այլընտրանքը կարող է գեներացնել կառավարիչների և մասնագետների այլընտրանքային թիմը: Երկու պայմանի պարագայում այն հնարավոր է դարձնել քաղաքական պայքարի կայուն, արդյունավետ և ինստիտուցիոնալ միջոց․ այդ երկու պայմաններն են` զրո ամբիցիա և 100% հետևողականություն:3. Թիրախային պորտֆելներՎերցնելով մանդատները և հայտարարելով, որ ԱԺ-ի բոլոր մեխանիզմները և լծակներն օգտագործվելու են պայքարի շարունակության համար՝ պետք է հաշվարկված մոտենալ ԱԺ հանձնաժողովների պաշտոնների բաշխմանը, որը կարգավորվում է Դոնթի բանաձևով: Պետաիրավական, ֆինանսաբյուջետային կամ արտաքին կապերի հանձնաժողովներից բացի Աշոտյանն առաջարկում է թիրախային դարձնել Եվրաինտեգրման հանձնաժողովը` հաշվի առնելով իշխանությունների «եվրախաղերը», ինչպես նաև մարդու իրավունքների հանձնաժողովը` նկատի ունենալով այդ ոլորտի համակարգային ճգնաժամը։ Մի խոսքով`ետք է ընտրել հանձնաժողովներ, որոնց գործունեությունը, մանդատը, ոլորտները կարելի է մաքսիմալ կապիտալիզացնել ներսում և դրսում։4. Նոր մեդիա-ռազմավարությունԱկնհայտ է, որ քարոզչական դաշտում իշխանություններն ունեն առավելություն` թե՛ դասական, թե՛ ժամանակակից դաշտերում: Այս դաշտում անհրաժեշտ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ մեթոդական փոփոխություններ։ Աներկբա է, որ առանց գրագետ, վերանայված և բազմաշերտ նոր մեդիա-ռազմավարության, պայքարի հաջողության հավանականությունը խիստ նվազում է։5. «Արցախ» պատգամավորական նախաձեռնությունՍտեղծված իրավիճակում Արցախի թեման նոր ԱԺ-ի ինստիտուտներում ներառելը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։ Կարելի է փորձել ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ Ուստի որպես պլան Բ` Աշոտյանն առաջարկում է հայտարարել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն ձևավորելու մասին` դրա շուրջ համախմբելով և աշխատեցնելով համապատասխան գործիչների և կառույցների։6. Մնալ կոկորդին Առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը խորհրդարանում։ Շատ կարևոր է դիմադրել` արժանապատիվ և միասնական։ Նույնիսկ ֆիզիկական իմաստով 64։41 հարաբերակցությունը պաշտպանության համարժեք հնարավորությունների դաշտ ապահովում է, եթե ընդդիմությունը պինդ մնա և առաջնորդվի «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92925607_264:0:1280:762_1920x0_80_0_0_4e019ad348c8f0c2a9a08f7e05b9cf42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, կալանավայր, առաջարկություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
արմեն աշոտյան, կալանավայր, առաջարկություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
Արմեն Աշոտյանը կալանավայրից առաջարկներ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
10:35 28.07.2026 (Թարմացված է: 11:10 28.07.2026) ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը խորհրդարանում, ուստի պետք է առաջնորդվել «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 6 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել խորհրդարանական նոր ընդդիմությանը։
1. Կոնստրուկտիվ անտագոնիզմ
Ընդդիմությունը ցանկացած կարևոր հարցի շուրջ պետք է ունենա հստակ, ընկալելի, ազգային շահի և մասնագիտական գիտելիքի վրա խարսխված այլընտրանք:
2. Այլընտրանքային կառավարություն
Բովանդակային այլընտրանքը կարող է գեներացնել կառավարիչների և մասնագետների այլընտրանքային թիմը: Երկու պայմանի պարագայում այն հնարավոր է դարձնել քաղաքական պայքարի կայուն, արդյունավետ և ինստիտուցիոնալ միջոց․ այդ երկու պայմաններն են` զրո ամբիցիա և 100% հետևողականություն:
Վերցնելով մանդատները և հայտարարելով, որ ԱԺ-ի բոլոր մեխանիզմները և լծակներն օգտագործվելու են պայքարի շարունակության համար՝ պետք է հաշվարկված մոտենալ ԱԺ հանձնաժողովների պաշտոնների բաշխմանը, որը կարգավորվում է Դոնթի բանաձևով: Պետաիրավական, ֆինանսաբյուջետային կամ արտաքին կապերի հանձնաժողովներից բացի Աշոտյանն առաջարկում է թիրախային դարձնել Եվրաինտեգրման հանձնաժողովը` հաշվի առնելով իշխանությունների «եվրախաղերը», ինչպես նաև մարդու իրավունքների հանձնաժողովը` նկատի ունենալով այդ ոլորտի համակարգային ճգնաժամը։ Մի խոսքով`ետք է ընտրել հանձնաժողովներ, որոնց գործունեությունը, մանդատը, ոլորտները կարելի է մաքսիմալ կապիտալիզացնել ներսում և դրսում։
4. Նոր մեդիա-ռազմավարություն
Ակնհայտ է, որ քարոզչական դաշտում իշխանություններն ունեն առավելություն` թե՛ դասական, թե՛ ժամանակակից դաշտերում: Այս դաշտում անհրաժեշտ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ մեթոդական փոփոխություններ։ Աներկբա է, որ առանց գրագետ, վերանայված և բազմաշերտ նոր մեդիա-ռազմավարության, պայքարի հաջողության հավանականությունը խիստ նվազում է։
5. «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն
Ստեղծված իրավիճակում Արցախի թեման նոր ԱԺ-ի ինստիտուտներում ներառելը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։ Կարելի է փորձել ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ Ուստի որպես պլան Բ` Աշոտյանն առաջարկում է հայտարարել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն ձևավորելու մասին` դրա շուրջ համախմբելով և աշխատեցնելով համապատասխան գործիչների և կառույցների։
Առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը խորհրդարանում։ Շատ կարևոր է դիմադրել` արժանապատիվ և միասնական։ Նույնիսկ ֆիզիկական իմաստով 64։41 հարաբերակցությունը պաշտպանության համարժեք հնարավորությունների դաշտ ապահովում է, եթե ընդդիմությունը պինդ մնա և առաջնորդվի «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։