https://arm.sputniknews.ru/20260727/arevmutqy-hujsy-dnum-e-ahabekchutjan-vra-putiny-ashkharhum-tirvogh-iravitshaki-masin-105104440.html
Արևմուտքը հույսը դնում է ահաբեկչության վրա. Պուտինը` աշխարհում տիրող իրավիճակի մասին
Արևմուտքը հույսը դնում է ահաբեկչության վրա. Պուտինը` աշխարհում տիրող իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ղեկավարը գնահատել է միջազգային իրավիճակը, խոսել Ռուսաստանի վրա արտաքին ճնշման, հատուկ ռազմական գործողության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին և... 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T16:30+0400
2026-07-27T16:30+0400
2026-07-27T16:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
ռուսաստան
արևմուտք
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105101974_0:0:1024:576_1920x0_80_0_0_6d4a14f7b65d27a3b6b482ae6fbf87d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն անցնում է իր պատմության որոշիչ փուլերից մեկով, երբ խիստ մրցակցության պայմաններում ձևավորվում են նոր աշխարհակարգի ուրվագծերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել պետության անվտանգությունն ու անկախությունը, ճշմարտությունն ու արդարությունը, իսկ բոլոր ռազմավարական որոշումները կայացվում են քաղաքացիների շահերից ելնելով: Նա ընդգծել է, որ պատմական փորձությունների և արտաքին ագրեսիվ ճնշումների պատասխանը հասարակության համախմբումն էր:Շարունակելով արտաքին ճնշման թեման՝ ՌԴ նախագահը նշել է, որ 2022 թվականից հետո Արևմուտքը ռուսատյաց մեքենա է գործարկել ամբողջ թափով։ Նա հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, ֆինանսական, բանկային համակարգերը, խաթարել գիտության, արդյունաբերության և կրթության ներուժը՝ միաժամանակ սահմանելով ռեկորդային քանակի պատժամիջոցներ։Պուտինը վստահ է, որ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերըՊուտինն ընդգծել է, որ կիրառված սահմանափակումներն ի վերջո վնասում են նախևառաջ հենց դրանք նախաձեռնողներին։ Նրա խոսքով՝ չկարողանալով հասնել իրենց նպատակներին՝ Ռուսաստանի հակառակորդներն անցնում են ճնշման այլ մեթոդների։Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ չնայած դժվար ժամանակաշրջանին՝ Ռուսաստանը չի հրաժարվում ներքին խնդիրների լուծումից: Այսօր երկիրը ոչ միայն հարմարվում է նոր պայմաններին և հաղթահարում ստեղծվող խոչընդոտները, այլև երկարաժամկետ նպատակներ է դնում քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ինքնադրսևորման հնարավորությունների ընդլայնման և աղքատության մակարդակի նվազեցման ուղղությամբ:Պուտինը նշել է, որ այդ ուղղություններով արդեն դրական դինամիկա կա։ Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ հաջորդ եռամյա բյուջեի նախապատրաստման ընթացքում պաշտպանության ամրապնդման հետ մեկտեղ առաջնահերթ են մնալու կարևորագույն սոցիալական խնդիրների լուծումը, աջակցությունը տնտեսության առանցքային ճյուղերին, տեղական առաջատար ընկերություններին, փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև աշխատաշուկային: Նա հավելել է, որ բյուջետային քաղաքականությունն ավանդաբար մշակվում է խորհրդարանի ակտիվ մասնակցությամբ։ՌԴ նավատորմի վրա ազդելու փորձերի դեմ պետք է պայքարել, ինչպես ծովահենության դեմ․ ՊուտինՎլադիմիր Պուտինն առանձնահատուկ խոսել է հատուկ ռազմական գործողության թեմայի մասին։ Նրա խոսքով՝ դրա մասնակիցներին աջակցում է ամբողջ ռուսական հասարակությունը, իսկ Ռուսաստանը կհասնի իր առջև դրված նպատակներին։«Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին կանենք ամեն ինչ հաղթանակի, Ռուսաստանի համար»,- ասել է ՌԴ նախագահը:Ամփոփելով ութերորդ գումարման Պետդումայի աշխատանքի արդյունքները՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին պետական ինքնիշխանության ամրապնդման և ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա նշել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համախմբվածությունը՝ ընդգծելով, որ բարդ պայմաններում խորհրդարանական բոլոր ուժերը գործել են պրոֆեսիոնալ և վստահ:Պետության ղեկավարն ընդգծել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ որպես խորհրդարանական մեծամասնության, առանձնահատուկ պատասխանատվությունն օրենսդրական գործընթացի կազմակերպման հարցում։ՌԴ–ին ուղղված հարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105101974_158:0:926:576_1920x0_80_0_0_0dc159529debb0d8f3b9e2d4d2cadb3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
Արևմուտքը հույսը դնում է ահաբեկչության վրա. Պուտինը` աշխարհում տիրող իրավիճակի մասին
16:30 27.07.2026 (Թարմացված է: 16:41 27.07.2026) ՌԴ ղեկավարը գնահատել է միջազգային իրավիճակը, խոսել Ռուսաստանի վրա արտաքին ճնշման, հատուկ ռազմական գործողության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին և ամփոփել խորհրդարանի աշխատանքի արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն անցնում է իր պատմության որոշիչ փուլերից մեկով, երբ խիստ մրցակցության պայմաններում ձևավորվում են նոր աշխարհակարգի ուրվագծերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել պետության անվտանգությունն ու անկախությունը, ճշմարտությունն ու արդարությունը, իսկ բոլոր ռազմավարական որոշումները կայացվում են քաղաքացիների շահերից ելնելով: Նա ընդգծել է, որ պատմական փորձությունների և արտաքին ագրեսիվ ճնշումների պատասխանը հասարակության համախմբումն էր:
«Մեր բազմազգ ժողովուրդը պատասխանեց ներքին համախմբվածությամբ։ Միշտ այդպես է եղել։ Եվ այսօր էլ հենց դա է տեղի ունենում»,- ասել է Պուտինը։
Շարունակելով արտաքին ճնշման թեման՝ ՌԴ նախագահը նշել է, որ 2022 թվականից հետո Արևմուտքը ռուսատյաց մեքենա է գործարկել ամբողջ թափով։ Նա հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, ֆինանսական, բանկային համակարգերը, խաթարել գիտության, արդյունաբերության և կրթության ներուժը՝ միաժամանակ սահմանելով ռեկորդային քանակի պատժամիջոցներ։
Պուտինն ընդգծել է, որ կիրառված սահմանափակումներն ի վերջո վնասում են նախևառաջ հենց դրանք նախաձեռնողներին։ Նրա խոսքով՝ չկարողանալով հասնել իրենց նպատակներին՝ Ռուսաստանի հակառակորդներն անցնում են ճնշման այլ մեթոդների։
«Չկարողանալով հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում` հույսը դնում են մեր ժողովրդի դեմ պայքար մղելու բացահայտ ահաբեկչական մեթոդների վրա։ Բայց Ռուսաստանի ժողովրդին երբևէ հնարավոր չէ կոտրել»,- հայտարարել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ չնայած դժվար ժամանակաշրջանին՝ Ռուսաստանը չի հրաժարվում ներքին խնդիրների լուծումից: Այսօր երկիրը ոչ միայն հարմարվում է նոր պայմաններին և հաղթահարում ստեղծվող խոչընդոտները, այլև երկարաժամկետ նպատակներ է դնում քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ինքնադրսևորման հնարավորությունների ընդլայնման և աղքատության մակարդակի նվազեցման ուղղությամբ:
Պուտինը նշել է, որ այդ ուղղություններով արդեն դրական դինամիկա կա։
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ հաջորդ եռամյա բյուջեի նախապատրաստման ընթացքում պաշտպանության ամրապնդման հետ մեկտեղ առաջնահերթ են մնալու կարևորագույն սոցիալական խնդիրների լուծումը, աջակցությունը տնտեսության առանցքային ճյուղերին, տեղական առաջատար ընկերություններին, փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև աշխատաշուկային: Նա հավելել է, որ բյուջետային քաղաքականությունն ավանդաբար մշակվում է խորհրդարանի ակտիվ մասնակցությամբ։
Վլադիմիր Պուտինն առանձնահատուկ խոսել է հատուկ ռազմական գործողության թեմայի մասին։ Նրա խոսքով՝ դրա մասնակիցներին աջակցում է ամբողջ ռուսական հասարակությունը, իսկ Ռուսաստանը կհասնի իր առջև դրված նպատակներին։
«Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին կանենք ամեն ինչ հաղթանակի, Ռուսաստանի համար»,- ասել է ՌԴ նախագահը:
Ամփոփելով ութերորդ գումարման Պետդումայի աշխատանքի արդյունքները՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին պետական ինքնիշխանության ամրապնդման և ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա նշել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համախմբվածությունը՝ ընդգծելով, որ բարդ պայմաններում խորհրդարանական բոլոր ուժերը գործել են պրոֆեսիոնալ և վստահ:
Պետության ղեկավարն ընդգծել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ որպես խորհրդարանական մեծամասնության, առանձնահատուկ պատասխանատվությունն օրենսդրական գործընթացի կազմակերպման հարցում։