00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինը վստահ է, որ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերը

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը: Պուտինը Ռազմածովային նավատորմի օրը Սանկտ Պետերբուրգում շփվել է ռուս ռազմական նավաստիների հետ։
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ Լեհաստանին էր պատկանում, Հունգարիային էր պատկանում, Ռումինիային էր պատկանում, վաղ թե ուշ՝ ոչ վաղը, միգուցե վաղը չէ մյուս օրը․.. Մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ [տարի], բայց ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի», - ասել է ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում։
Ինչպես ընդգծել է Պուտինը, Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը, բայց նրանք իրենց համար անհրաժեշտ, հնարավոր և բարենպաստ համարեցին Ռուսաստանին հայտարարել իրենց թշնամի, իսկ ռուսներին Ուկրաինայում հայտարարել «ոչ տիտղոսային ազգ», ինչն ընդհանրապես անհեթեթություն է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված էր սկսել հատուկ ռազմական գործողությունը՝ փորձելով կանխել Կիևի ռեժիմի կողմից սկսված ռազմական գործողությունները։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ՆԱՏՕ-ն թքած ուներ իր խոստումների վրա։
«Նրանք մեզ ժամանակին խոստացել էին` Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին, որ չեն ընդլայնի ՆԱՏՕ-ն... Մեկ ընդլայնում մյուսի հետևից՝ չնայած մեր բազմաթիվ բողոքներին և այլն։ Նրանք թքած ունեին իրենց բոլոր խոստումների վրա», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ շփման գծում գտնվող զինվորները մեկ ընտանիքի նման են, ինչը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար։ Ընդգծել է՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս միասնության զգացումը նաև հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։
«Մեր հատուկ ռազմական գործողությունը կավարտվի։ Եվ այն, իհարկե, վաղ թե ուշ կավարտվի։ Մենք պետք է պահպանենք այս որակը, այս միասնության զգացումը», - ասել է Պուտինը։
Լրահոս
0