https://arm.sputniknews.ru/20260727/arcanc-pajmanagrery-kheshtacnen-hhum-bnakaranneri-gnumy-arterkrum-gtnvvoghneri-hamar-105102176.html
Առցանց պայմանագրերը արտերկրում գտնվողների համար կհեշտացնեն ՀՀ–ում բնակարանների գնումը
Առցանց պայմանագրերը արտերկրում գտնվողների համար կհեշտացնեն ՀՀ–ում բնակարանների գնումը
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները կկարողանան բնակարաններ գնել առանց Հայաստան գալու և ստիպված չեն լինի մարդ փնտրել, որի անունով կարելի է լիազորագիր ձևակերպել։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T15:39+0400
2026-07-27T15:39+0400
2026-07-27T16:01+0400
հայաստան
բնակարան
պայմանագիր
կադաստրի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004365_0:0:1600:901_1920x0_80_0_0_7520eff8424ca042517b8d62073ac1ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Էլեկտրոնային պայմանագրերը արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար կհեշտացնեն բնակարանների գնումը։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում գործարկվել են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բնակարանների առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման։ Ապրիլին նման հնարավորությունն ուժի մեջ էր մտել ՀՀ քաղաքացիների միջև բնակարանների առուվաճառքի համար։ Դրա համար գնորդն ու վաճառողը պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և գրանցված լինեն «Ես եմ» էլեկտրոնային նույնականացման ազգային համակարգում։Այժմ կառավարության որոշմամբ նման հնարավորություն է ուժի մեջ մտել նաև բնակարանների առաջնային շուկայում հիփոթեքային պայմանագրերի համար՝ կառուցապատողի, բանկի (վարկային կազմակերպության) և գնորդի մասնակցությամբ։Այս դեպքում նույնպես գնորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և անցնի վերը նշված նույնականացման ընթացակարգը։ Ընդ որում` կապ չունի՝ նա ապրում է ՀՀ-ում, թե արտերկրում։ Եթե գնորդն ապրում է արտերկրում, կարիք չկա, որ գա Հայաստան կամ մարդիկ փնտրի, որոնց անունով կարելի է լիազորագիր ձևակերպել։Բավական է մուտք գործել e-cadastre.am էլեկտրոնային համակարգ, որտեղ կգեներացվի պայմանագրի տիպային ձև, որը պետք է վավերացվի կառուցապատողի, բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև գնորդի էլեկտրոնային ստորագրություններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004365_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a4679b1352501c62cac1837e37933cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բնակարան, պայմանագիր, կադաստրի կոմիտե
հայաստան, բնակարան, պայմանագիր, կադաստրի կոմիտե
Առցանց պայմանագրերը արտերկրում գտնվողների համար կհեշտացնեն ՀՀ–ում բնակարանների գնումը
15:39 27.07.2026 (Թարմացված է: 16:01 27.07.2026) ՀՀ քաղաքացիները կկարողանան բնակարաններ գնել առանց Հայաստան գալու և ստիպված չեն լինի մարդ փնտրել, որի անունով կարելի է լիազորագիր ձևակերպել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Էլեկտրոնային պայմանագրերը արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար կհեշտացնեն բնակարանների գնումը։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում գործարկվել են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բնակարանների առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման։ Ապրիլին նման հնարավորությունն ուժի մեջ էր մտել ՀՀ քաղաքացիների միջև բնակարանների առուվաճառքի համար։ Դրա համար գնորդն ու վաճառողը պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և գրանցված լինեն «Ես եմ» էլեկտրոնային նույնականացման ազգային համակարգում։
Այժմ
կառավարության որոշմամբ նման հնարավորություն է ուժի մեջ մտել նաև բնակարանների առաջնային շուկայում հիփոթեքային պայմանագրերի համար՝ կառուցապատողի, բանկի (վարկային կազմակերպության) և գնորդի մասնակցությամբ։
Այս դեպքում նույնպես գնորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և անցնի վերը նշված նույնականացման ընթացակարգը։ Ընդ որում` կապ չունի՝ նա ապրում է ՀՀ-ում, թե արտերկրում։ Եթե գնորդն ապրում է արտերկրում, կարիք չկա, որ գա Հայաստան կամ մարդիկ փնտրի, որոնց անունով կարելի է լիազորագիր ձևակերպել։
Բավական է մուտք գործել e-cadastre.am էլեկտրոնային համակարգ, որտեղ կգեներացվի պայմանագրի տիպային ձև, որը պետք է վավերացվի կառուցապատողի, բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև գնորդի էլեկտրոնային ստորագրություններով։