https://arm.sputniknews.ru/20260717/hhum-2-vostikan-e-dzerbakalvel-3-tari-araj-teghi-unecats-spanutjann-ozhandakelu-hamar-104760615.html
ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
Sputnik Արմենիա
ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T18:46+0400
2026-07-17T18:46+0400
2026-07-17T18:47+0400
ոստիկան
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
երևան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225180_0:98:1600:999_1920x0_80_0_0_869c6560ab71de8141c15d1b3b2f468f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թ. օգոստոսի 7–ին և միայն հիմա է հիմնավորվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես խոստացված 5 մլն դրամը։Այսպիսով, ըստ ՔԿ–ի, ոստիկանները նպաստել են Ա․Հ․–ի սպանության փորձին և Ար.Հ․–ի սպանությանը։ ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում: Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):Ոստիկաններ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:Երևանում հայտնաբերել են 300 000 դոլար հափշտակած կնոջը. տեսանյութ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225180_251:0:1600:1012_1920x0_80_0_0_eb32173ddda447fd89c7fd5874b6d1d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, ձերբակալություն
ոստիկան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, ձերբակալություն
ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
18:46 17.07.2026 (Թարմացված է: 18:47 17.07.2026) ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թ. օգոստոսի 7–ին և միայն հիմա է հիմնավորվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։
Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես խոստացված 5 մլն դրամը։
Այսպիսով, ըստ ՔԿ–ի, ոստիկանները նպաստել են Ա․Հ․–ի սպանության փորձին և Ար.Հ․–ի սպանությանը։
«Մեղադրյալ Ա․Ս․–ն, տուժողներին հետապնդելու ընթացքում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․–ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.–ին, որից հետո դիմել է փախուստի»,– նշված կոմիտեի հաղորդագրության մեջ։
ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում: Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):
Ոստիկաններ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: