00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա․ ԶԼՄ

© REUTERS / StringerՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2026
Հորմուզի նեղուց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լցանավը շեղվել է Իրանի կողմից նախանշված երթուղուց:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հորմուզի նեղուցում նավթային լցանավ է պայթել ականի վրա, հայտնում է «Defa Press» գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
«Մոտ մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից նախանշված երթուղուց շեղված նավթային լցանավը պայթել է՝ բախվելով ծովային ականի»,- ասվում է հրապարակման մեջ:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում կանգնեցրել է ևս վեց նավ:
«Անցած 24 ժամվա ընթացքում ևս 6 նավ ԻՀՊԿ-ի նախազգուշացումից հետո ստիպված են եղել խարիսխ գցել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին
Լրահոս
0