https://arm.sputniknews.ru/20260725/zvolvotaja-kvorvonan-dadarecrel-e-pvokhancumnery-depi-hh-inch-en-asum-hajkakan-bankeric-105057667.html
«Զոլոտայա կորոնան» դադարեցրել է փոխանցումները դեպի ՀՀ. ի՞նչ են ասում հայկական բանկերից
«Զոլոտայա կորոնան» դադարեցրել է փոխանցումները դեպի ՀՀ. ի՞նչ են ասում հայկական բանկերից
Sputnik Արմենիա
Նշված համակարգը Հայաստանում սպասարկում էր 6 բանկ, որոնցից մեկում չեն բացառել, որ դրանից նախկինի պես կարելի է օգտվել միջնորդավորված (անուղղակի) եղանակով։ Բացի... 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T20:35+0400
2026-07-25T20:35+0400
2026-07-27T12:13+0400
բանկ
հայաստան
ռուսաստան
«յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/135/53/1355319_0:97:1024:673_1920x0_80_0_0_a7363b287a2bdb189d1ef4d60ace7014.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Զոլոտայա կորոնա» համակարգով դրամական փոխանցումները Հայաստանում առայժմ հասանելի չեն։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին այն 6 հայկական բանկերից 2–ը, որոնք նախկինում գործակցում էին այս վճարային համակարգի հետ։Բանկերից մեկից հայտնեցին, որ համակարգն առայժմ անհասանելի է և, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի մոտ ապագայում։ Մեկ այլ բանկից նշեցին, որ հավանաբար «Զոլոտայա կորոնա»-ով փոխանցումներն առայժմ կարելի է իրականացնել անուղղակիորեն՝ փոխանցումների մեկ այլ համակարգի (IntelExpress) միջոցով։«ՎՏԲ Հայաստան» բանկը ընդլայնում է ռուսաստանցիների համար վճարային տարբերակներըԲանկերից մեկի զանգերի կենտրոնից հայտնեցին, որ Հայաստանից այս համակարգով փող ուղարկելիս Ռուսաստանում կարելի է ստանալ «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով և հակառակը` խնդրելով այս տեղեկությունը ճշտել մասնաճյուղերից որևէ մեկից։Ավելի ուշ «IntelExpress» ընկերությունից հերքեցին այս լուրը։Վրաստանում և Հայաստանում «Զոլոտայա կորոնա» համակարգի սպասարկումը դադարեցվեց Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի հայտարարումից կարճ ժամանակ անց։ Այն նախատեսում է 94 բանկի ակտիվների սառեցում և ռուսական 33 վարկային ու ֆինանսական կազմակերպությունների գործարքների արգելք։ Հավելենք, որ 15-20 տարի առաջ արագ փոխանցումների համակարգերով դրամական փոխանցումները Հայաստանում արտերկրի հայրենակիցներից գումար ուղարկելու և ստանալու հիմնական մեթոդն էր, սակայն հետագայում ավելի ակտիվ սկսեցին կիրառվել քարտից քարտ փոխանցումները։«Միր» քարտերի համակարգում քննարկվում են կենսաչափական վճարումների հեռանկարները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/135/53/1355319_0:0:1024:768_1920x0_80_0_0_6046443c3a5e2cb85e536b8a43cf5c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, հայաստան, ռուսաստան, «յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգ
բանկ, հայաստան, ռուսաստան, «յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգ
«Զոլոտայա կորոնան» դադարեցրել է փոխանցումները դեպի ՀՀ. ի՞նչ են ասում հայկական բանկերից
20:35 25.07.2026 (Թարմացված է: 12:13 27.07.2026) Նշված համակարգը Հայաստանում սպասարկում էր 6 բանկ, որոնցից մեկում չեն բացառել, որ դրանից նախկինի պես կարելի է օգտվել միջնորդավորված (անուղղակի) եղանակով։ Բացի այդ, շարունակում են գործել փոխանցումների այլ համակարգեր։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Զոլոտայա կորոնա» համակարգով դրամական փոխանցումները Հայաստանում առայժմ հասանելի չեն։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին այն 6 հայկական բանկերից 2–ը, որոնք նախկինում գործակցում էին այս վճարային համակարգի հետ։
Բանկերից մեկից հայտնեցին, որ համակարգն առայժմ անհասանելի է և, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի մոտ ապագայում։ Մեկ այլ բանկից նշեցին, որ հավանաբար «Զոլոտայա կորոնա»-ով փոխանցումներն առայժմ կարելի է իրականացնել անուղղակիորեն՝ փոխանցումների մեկ այլ համակարգի (IntelExpress) միջոցով։
Բանկերից մեկի զանգերի կենտրոնից հայտնեցին, որ Հայաստանից այս համակարգով փող ուղարկելիս Ռուսաստանում կարելի է ստանալ «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով և հակառակը` խնդրելով այս տեղեկությունը ճշտել մասնաճյուղերից որևէ մեկից։
Ավելի ուշ «IntelExpress» ընկերությունից հերքեցին այս լուրը։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ «IntelExpress» համակարգը «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով դրամական փոխանցումներ չի իրականացնում և չի մշակում»,– Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։
Վրաստանում և Հայաստանում «Զոլոտայա կորոնա» համակարգի սպասարկումը դադարեցվեց Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի հայտարարումից կարճ ժամանակ անց։ Այն նախատեսում է 94 բանկի ակտիվների սառեցում և ռուսական 33 վարկային ու ֆինանսական կազմակերպությունների գործարքների արգելք։ Հավելենք, որ 15-20 տարի առաջ արագ փոխանցումների համակարգերով դրամական փոխանցումները Հայաստանում արտերկրի հայրենակիցներից գումար ուղարկելու և ստանալու հիմնական մեթոդն էր, սակայն հետագայում ավելի ակտիվ սկսեցին կիրառվել քարտից քարտ փոխանցումները։