https://arm.sputniknews.ru/20260725/kievi-mvot-zinavarzharani-rmbakvotsutjunic-zvohvel-en-petpahpanutjan-kin-span-u-ghv-gndapety-105050109.html
Կիևի մոտ զինավարժարանի ռմբակոծությունից զոհվել են պետպահպանության կին սպան ու ԳՀՎ գնդապետը
Կիևի մոտ զինավարժարանի ռմբակոծությունից զոհվել են պետպահպանության կին սպան ու ԳՀՎ գնդապետը
Sputnik Արմենիա
Ուկրաինան պաշտոնապես ճանաչել է Կիևի մարզի հրաձգարանի վրա հարձակումը, որտեղ կազմակերպվել էր սպառազինության ցուցադրություն: 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T17:08+0400
2026-07-25T17:08+0400
2026-07-25T17:19+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
կիև
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105047355_0:0:800:450_1920x0_80_0_0_6abd5571939c83b23ad91d4913116d92.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Կիևի մերձակայքում սպառազինության ցուցադրության վայրի վրա հրթիռային հարվածի հետևանքով մահացել է Ուկրաինայի պետական պահպանության վարչության միջազգային համագործակցության և ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Սավիցկայան: Բարձրաստիճան աշխատակցուհու զոհվելու մասին սոցցանցերում հայտնել է նրա ամուսինը՝ Իգոր Սոլովեյը։Ինչպես գրում է «Украина.ру»-ն, այս վարչությունը պատասխանատու է Կիևի ռեժիմի բարձրաստիճան անդամների, այդ թվում Զելենսկու անվտանգության համար, ինչպես նաև զբաղվում է կառավարական շենքերի պահպանմամբ և օտարերկրյա պատվիրակությունների ուղեկցմամբ:Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամինՌԴ ԶՈւ-ի հարվածի հետևանքով զոհվել է նաև ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակից, գնդապետ Էդուարդ Սիրենկոն: Նա նաև Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից էր, ղեկավարում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների կենտրոնի վարչությունը և ծառայություն էր անցել Իրաքում:Զոհվածների թվում է լեհական պաշտպանական ընկերության աշխատակից։Ավելի վաղ ԱԹՍ-ներ արտադրող «First Contact» ընկերության հիմնադիր Վալերի Բորովիկը հայտնել էր հրաձգարանի ուղղությամբ «շատ լուրջ հարվածի» մասին, որտեղ գտնվում էին սպառազինությունները: Ուկրաինայի զինագործների խորհուրդը ճշտել է, որ խոսքը «այն վայրի մասին է, որտեղ գտնվել են ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները»: Հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել մոտ 100-ը։Կիրովի գործարանի վրա Ուկրաինայի հարվածից զոհվածները ոչ թե 6– են, այլ 5–ը. մարզպետ
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105047355_131:0:731:450_1920x0_80_0_0_0826a6cf3011d98fcabebe22795ebb02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, կիև, ռուսաստան, ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, կիև, ռուսաստան, ուկրաինա
Կիևի մոտ զինավարժարանի ռմբակոծությունից զոհվել են պետպահպանության կին սպան ու ԳՀՎ գնդապետը
17:08 25.07.2026 (Թարմացված է: 17:19 25.07.2026) Ուկրաինան պաշտոնապես ճանաչել է Կիևի մարզի հրաձգարանի վրա հարձակումը, որտեղ կազմակերպվել էր սպառազինության ցուցադրություն:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Կիևի մերձակայքում սպառազինության ցուցադրության վայրի վրա հրթիռային հարվածի հետևանքով մահացել է Ուկրաինայի պետական պահպանության վարչության միջազգային համագործակցության և ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Սավիցկայան: Բարձրաստիճան աշխատակցուհու զոհվելու մասին սոցցանցերում հայտնել է նրա ամուսինը՝ Իգոր Սոլովեյը։
Ինչպես գրում է «Украина.ру»-ն, այս վարչությունը պատասխանատու է Կիևի ռեժիմի բարձրաստիճան անդամների, այդ թվում Զելենսկու անվտանգության համար, ինչպես նաև զբաղվում է կառավարական շենքերի պահպանմամբ և օտարերկրյա պատվիրակությունների ուղեկցմամբ:
ՌԴ ԶՈւ-ի հարվածի հետևանքով զոհվել է նաև ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակից, գնդապետ Էդուարդ Սիրենկոն: Նա նաև Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից էր, ղեկավարում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների կենտրոնի վարչությունը և ծառայություն էր անցել Իրաքում:
Զոհվածների թվում է լեհական պաշտպանական ընկերության աշխատակից։
Ավելի վաղ ԱԹՍ-ներ արտադրող «First Contact» ընկերության հիմնադիր Վալերի Բորովիկը հայտնել էր հրաձգարանի ուղղությամբ «շատ լուրջ հարվածի» մասին, որտեղ գտնվում էին սպառազինությունները: Ուկրաինայի զինագործների խորհուրդը ճշտել է, որ խոսքը «այն վայրի մասին է, որտեղ գտնվել են ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները»: Հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել մոտ 100-ը։