https://arm.sputniknews.ru/20260725/ukrainaji-zinvats-uzheri-harvatsnery-rusastani-taratsashrjannerin-glkhavvorn-ajs-zhamin-105048369.html
Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին
Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին
Sputnik Արմենիա
Խերսոնին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ամենամեծ թվով զոհերը Զապորոժիեի մարզի հանգստի գոտուն հասցված հարվածների հետևանքով են: 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T15:15+0400
2026-07-25T15:15+0400
2026-07-25T16:53+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
զապորոժիե
դոնի ռոստով
ռոստովի մարզ
տյումեն
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:94:1000:657_1920x0_80_0_0_b51a7fa24f46fae2e74e4b55e211c875.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Անցած գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ռոստովի մարզի վրա։ Դոնի Ռոստով քաղաքում 4 մարդ է տուժել, ևս մեկ բնակիչ վիրավորվել է մարզի Կրասնի Սուլինի շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:Անօդաչու թռչող սարքերի բեկորները մարզկենտրոնում վնասել են 2 բազմաբնակարան և 2 մասնավոր շենքեր, ինչպես նաև կառուցվող բարձրահարկեր, առևտրային և պահեստային տարածքներ: Հարձակման ենթարկված շենքերից մի քանիսում բռնկվել են հրդեհներ, որոնք արդեն մարվել են:Մարզի Կրասնի Սուլինի շրջանում վնասվել են «Նովոշախտինսկ» ավտոմոբիլային անցակետի ենթակառուցվածքն ու վարչական շենքը: Ազովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է վարչական շենք, հրդեհվել առանձնատուն։ Այստեղ ևս կրակն արդեն մարվել է: Մյասնիկովի շրջանում մասնակի վնասվել են առևտրային օբյեկտներ։Կիրովի գործարանի վրա Ուկրաինայի հարվածից զոհվածները ոչ թե 6– են, այլ 5–ը. մարզպետԲելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հրդեհներ են բռնկվել, փողոցներում ավերածություններ կան։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի առևտրային օբյեկտին, տուժել է 2 մարդ:Ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։Այսօրվա ամենադաժան հարձակումը գրանցվել է Զապորոժիեի մարզի տուրիստական հաստատությունների վրա: Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է 8 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի զոհվելու մասին։Եվս 1 մարդ էլ զոհվել է Խերսոնի մարզում, վիրավորվել է 7 մարդ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
դոնի ռոստով
ռոստովի մարզ
տյումեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_b348f7045889e5e7501cae144a3719ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, զապորոժիե, դոնի ռոստով, ռոստովի մարզ, տյումեն, զոհ, տուժածներ
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, զապորոժիե, դոնի ռոստով, ռոստովի մարզ, տյումեն, զոհ, տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին
15:15 25.07.2026 (Թարմացված է: 16:53 25.07.2026) Խերսոնին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ամենամեծ թվով զոհերը Զապորոժիեի մարզի հանգստի գոտուն հասցված հարվածների հետևանքով են:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Անցած գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ռոստովի մարզի վրա։ Դոնի Ռոստով քաղաքում 4 մարդ է տուժել, ևս մեկ բնակիչ վիրավորվել է մարզի Կրասնի Սուլինի շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
Անօդաչու թռչող սարքերի բեկորները մարզկենտրոնում վնասել են 2 բազմաբնակարան և 2 մասնավոր շենքեր, ինչպես նաև կառուցվող բարձրահարկեր, առևտրային և պահեստային տարածքներ: Հարձակման ենթարկված շենքերից մի քանիսում բռնկվել են հրդեհներ, որոնք արդեն մարվել են:
Մարզի Կրասնի Սուլինի շրջանում վնասվել են «Նովոշախտինսկ» ավտոմոբիլային անցակետի ենթակառուցվածքն ու վարչական շենքը: Ազովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է վարչական շենք, հրդեհվել առանձնատուն։ Այստեղ ևս կրակն արդեն մարվել է: Մյասնիկովի շրջանում մասնակի վնասվել են առևտրային օբյեկտներ։
Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հրդեհներ են բռնկվել, փողոցներում ավերածություններ կան։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի առևտրային օբյեկտին, տուժել է 2 մարդ:
Ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։
Այսօրվա ամենադաժան հարձակումը գրանցվել է Զապորոժիեի մարզի տուրիստական հաստատությունների վրա: Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է 8 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի զոհվելու մասին։
Եվս 1 մարդ էլ զոհվել է Խերսոնի մարզում, վիրավորվել է 7 մարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։