https://arm.sputniknews.ru/20260725/karvogh-e-hajastany-eatm-um-qnnarkel-rusastan-artahanman-sahmanapakumneryeth-kargery-105014086.html
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ԵՏՀ կարգերը
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ԵՏՀ կարգերը
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեռևս չեն մեկնաբանում, թե արդյոք այս հարթակը կարող է օգտագործվել քննարկումների համար: 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T09:56+0400
2026-07-25T09:56+0400
2026-07-25T09:56+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50160664_0:0:1601:901_1920x0_80_0_0_6e9330a7e90978d61e437993771761b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառով արդիական է դարձել Հայաստանի իշխանությունների կողմից այդ որոշման քննարկման տարբերակների հարցը։Քննարկումները կարող են անցկացվել ինչպես երկկողմ՝ հայ-ռուսական մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, առավել ևս, որ ԵԱՏՄ-ում գործում է կարգ, որով միության երկրները կարող են բարձրացնել փոխադարձ առևտրում սահմանափակումների թեման (Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման մեթոդաբանություն):Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նշված հարցի շուրջ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով, որոնց մասին տեղեկատվությունն այս պահին հրապարակման ենթակա չէ։ԵԱՏՄ անդամ ցանկացած երկիր, ինչպես նաև միության երկրների մասնավոր ձեռնարկությունները կարող են բարձրացնել միության մյուս երկրի (երկրների) կողմից կիրառվող առևտրային արգելքի թեման։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմինը) կարող է և՛ արձագանքել դիմումներին, և՛ ինքնուրույն մոնիտորինգ անցկացնել։ Այս հարցերը քննարկում է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարը (ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Վարոս Սիմոնյանը)։ Դիմումն ուղարկվում է ԵՏՀ պատկան ստորաբաժանումներ։ Եթե դիմումում բավարար տեղեկատվություն է հայտնվում, որը ցույց է տալիս հնարավոր խախտումը՝ հարցն ընդունվում է ուսումնասիրության: ԵԱՏՄ–ում սկսում են ներդնել IMEI կոդերի ստուգման համակարգը. մանրամասներՀայտարարութան դիտարկման ընթացակարգ. 7 օրացուցային օրվա ընթացքում ԵՏՀ մարմինները ներկայացնում են դիմումի վերաբերյալ իրենց կարծիքը։ Դրանից հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, միության երկրների կառավարություններ է ուղարկվում նախնական եզրակացությունը։ Այնուհետև՝ 15 օրվա ընթացքում, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները անցկացնում են փորձագիտական խորհրդատվություններ։ ԵՏՀ-ն ամփոփում է դրանց արդյունքները՝ անդամ երկրներին ուղարկելով եզրակացությունը։Անհամաձայնության առաջացման դեպքում. ԵՏՀ եզրակացության հետ անհամաձայնություն առաջանալու դեպքում հայտատու երկիրը 30 օրվա ընթացքում ուղարկում է իր հակափաստարկները։ Դրանց ստացման պահից 15 օրվա ընթացքում ԵՏՀ լիազոր վարչությունը երկրորդ անգամ է կազմակերպում խորհրդակցություններ։ Եթե պարզվում է, որ դիմող երկրի առարկություններում հարցի էության վերաբերյալ նոր տեղեկություններ չկան, ապա քննությունը դադարեցվում է: Հակառակ դեպքում 15 օրվա ընթացքում պատրաստվում է վերանայված եզրակացությունը։ԵՏՀ-ի ինքնուրույն քննություն. Եթե ԵՏՀ-ն խոչընդոտների ռիսկը հայտնաբերում է ոչ թե դիմումի հիման վրա, այլ ինքնուրույն, ապա ծանուցում է ուղարկվում համապատասխան երկիր։ Դրանից հետո՝ 15 օրվա ընթացքում, հարցի քննարկման մասին ԵՏՀ կոլեգիայում (նախարարների խորհրդում) պատրաստվում է որոշում։Այնուհետև՝ 7 օրացուցային օրվա ընթացքում, ԵՏՀ իրավական ստորաբաժանումը կազմակերպում է խորհրդակցություն անդամ երկրների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:Եթե երկիրն ընդունում է խոչընդոտի առկայությունը և պատրաստակամություն է հայտնում վերացնել այն 6 ամսվա ընթացքում, ապա նկարագրում է խնդիրը վերացնելու իր մոտեցումները: Դրանից հետո հարցի քննարկումը հետաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, որից հետո կրկին ընդգրկվում է օրակարգում:Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50160664_32:0:1455:1067_1920x0_80_0_0_03c7561509126498a0e5cb742f252f3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ԵՏՀ կարգերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեռևս չեն մեկնաբանում, թե արդյոք այս հարթակը կարող է օգտագործվել քննարկումների համար:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառով արդիական է դարձել Հայաստանի իշխանությունների կողմից այդ որոշման քննարկման տարբերակների հարցը։
Քննարկումները կարող են անցկացվել ինչպես երկկողմ՝ հայ-ռուսական մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, առավել ևս, որ ԵԱՏՄ-ում գործում է կարգ, որով միության երկրները կարող են բարձրացնել փոխադարձ առևտրում սահմանափակումների թեման (Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման մեթոդաբանություն):
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նշված հարցի շուրջ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով, որոնց մասին տեղեկատվությունն այս պահին հրապարակման ենթակա չէ։
Այս համատեքստում հիշեցնենք, թե բանակցությունների համար ինչ հնարավորություններ է ընձեռում Եվրասիական տնտեսական միությունը՝ ըստ վերը նշված մեթոդաբանության։
ԵԱՏՄ անդամ ցանկացած երկիր, ինչպես նաև միության երկրների մասնավոր ձեռնարկությունները կարող են բարձրացնել միության մյուս երկրի (երկրների) կողմից կիրառվող առևտրային արգելքի թեման։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմինը) կարող է և՛ արձագանքել դիմումներին, և՛ ինքնուրույն մոնիտորինգ անցկացնել։ Այս հարցերը քննարկում է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարը (ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Վարոս Սիմոնյանը)։ Դիմումն ուղարկվում է ԵՏՀ պատկան ստորաբաժանումներ։ Եթե դիմումում բավարար տեղեկատվություն է հայտնվում, որը ցույց է տալիս հնարավոր խախտումը՝ հարցն ընդունվում է ուսումնասիրության:
Հայտարարութան դիտարկման ընթացակարգ. 7 օրացուցային օրվա ընթացքում ԵՏՀ մարմինները ներկայացնում են դիմումի վերաբերյալ իրենց կարծիքը։ Դրանից հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, միության երկրների կառավարություններ է ուղարկվում նախնական եզրակացությունը։ Այնուհետև՝ 15 օրվա ընթացքում, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները անցկացնում են փորձագիտական խորհրդատվություններ։ ԵՏՀ-ն ամփոփում է դրանց արդյունքները՝ անդամ երկրներին ուղարկելով եզրակացությունը։
Անհամաձայնության առաջացման դեպքում. ԵՏՀ եզրակացության հետ անհամաձայնություն առաջանալու դեպքում հայտատու երկիրը 30 օրվա ընթացքում ուղարկում է իր հակափաստարկները։ Դրանց ստացման պահից 15 օրվա ընթացքում ԵՏՀ լիազոր վարչությունը երկրորդ անգամ է կազմակերպում խորհրդակցություններ։ Եթե պարզվում է, որ դիմող երկրի առարկություններում հարցի էության վերաբերյալ նոր տեղեկություններ չկան, ապա քննությունը դադարեցվում է: Հակառակ դեպքում 15 օրվա ընթացքում պատրաստվում է վերանայված եզրակացությունը։
Դիմումների քննարկման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 60 օրացուցային օրը՝ մինչև 70-ը երկարաձգելու հնարավորությամբ։
ԵՏՀ-ի ինքնուրույն քննություն. Եթե ԵՏՀ-ն խոչընդոտների ռիսկը հայտնաբերում է ոչ թե դիմումի հիման վրա, այլ ինքնուրույն, ապա ծանուցում է ուղարկվում համապատասխան երկիր։ Դրանից հետո՝ 15 օրվա ընթացքում, հարցի քննարկման մասին ԵՏՀ կոլեգիայում (նախարարների խորհրդում) պատրաստվում է որոշում։
Այնուհետև՝ 7 օրացուցային օրվա ընթացքում, ԵՏՀ իրավական ստորաբաժանումը կազմակերպում է խորհրդակցություն անդամ երկրների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Եթե երկիրն ընդունում է խոչընդոտի առկայությունը և պատրաստակամություն է հայտնում վերացնել այն 6 ամսվա ընթացքում, ապա նկարագրում է խնդիրը վերացնելու իր մոտեցումները: Դրանից հետո հարցի քննարկումը հետաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, որից հետո կրկին ընդգրկվում է օրակարգում:
Եթե երկիրը համաձայն չէ, այդ դեպքում ԵՏՀ-ն արձանագրում է ազատ առևտրի խախտում՝ այն ներառելով առևտրային արգելքների և սահմանափակումների ցանկում (այս պահի դրությամբ դրանք 35-ն են):
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։