https://arm.sputniknews.ru/20260725/hajastanum-5-amsum-nakhvord-tarva-nujn-zhamanakahatvatsi-hamemat-331-vov-pakas-erekha-e-tsnvel-105041884.html
ՀՀ–ում 5 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 331-ով պակաս երեխա է ծնվել
ՀՀ–ում 5 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 331-ով պակաս երեխա է ծնվել
Sputnik Արմենիա
Երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։ 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T12:54+0400
2026-07-25T12:54+0400
2026-07-25T13:31+0400
երեխա
ծնունդ
մահ
վիճակագրություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104926341_0:0:1365:768_1920x0_80_0_0_afc92d03756d0924bf1671920b21084e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։Աճել է նորագոյացություններից մահերի թիվը2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104926341_224:0:1248:768_1920x0_80_0_0_a8c39b2118e7d57d406cf676d2e17927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, ծնունդ, մահ, վիճակագրություն, հայաստան
երեխա, ծնունդ, մահ, վիճակագրություն, հայաստան
ՀՀ–ում 5 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 331-ով պակաս երեխա է ծնվել
12:54 25.07.2026 (Թարմացված է: 13:31 25.07.2026) Երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին
Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։
Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը
2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։
Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։
Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։
Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։
Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։