https://arm.sputniknews.ru/20260725/gsh-pety-zinvvorneri-het-qnnarkel-e-kargapahutjunn-u-banakum-barvojahvogebanakan-mtnvolvorty-105054394.html
ԳՇ պետը զինվորների հետ քննարկել է կարգապահությունն ու բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը
ԳՇ պետը զինվորների հետ քննարկել է կարգապահությունն ու բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը զինծառայողները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։ 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T18:54+0400
2026-07-25T18:54+0400
2026-07-25T19:14+0400
բանակ
զինծառայող
ինքնասպանություն
էդվարդ ասրյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105055056_8:0:1274:712_1920x0_80_0_0_9c366285cd1304c79208cf733f0111c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ՝ քննարկելով զինվորական կարգապահության և զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման հարցերը։ Այս մասին տեղականում ենք ՊՆ մամուլի ծառայությունից։Նշենք` հուլիսի 21–ին հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանն ինքնասպան է եղել։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ծեծի է ենթարկվել։ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձել են զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ է ցուցաբերել հետևողական և սկզբունքային մոտեցում։Հանդիպման ընթացքում զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։Հիշեցնենք` զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը հուլիսի 21–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 23–ին ՔԿ–ն հայտնեց, որ նրա ծառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 2–ն էլ կալանավորվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ
Sputnik Արմենիա
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ
2026-07-25T18:54+0400
true
PT2M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105055056_166:0:1115:712_1920x0_80_0_0_5e641ea1c44adb322175d9be0dce0b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, զինծառայող, ինքնասպանություն, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), տեսանյութեր, տեսանյութ, видео
բանակ, զինծառայող, ինքնասպանություն, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), տեսանյութեր, տեսանյութ, видео
ԳՇ պետը զինվորների հետ քննարկել է կարգապահությունն ու բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը
18:54 25.07.2026 (Թարմացված է: 19:14 25.07.2026) Հանդիպմանը զինծառայողները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ՝ քննարկելով զինվորական կարգապահության և զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման հարցերը։ Այս մասին տեղականում ենք
ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշենք` հուլիսի 21–ին հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանն ինքնասպան է եղել։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ
ծեծի է ենթարկվել։
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձել են զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ է ցուցաբերել հետևողական և սկզբունքային մոտեցում։
Էդվարդ Ասրյանը, ըստ հաղոդագրության, կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։
Հանդիպման ընթացքում զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։
Հիշեցնենք` զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը հուլիսի 21–ին
հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 23–ին ՔԿ–ն
հայտնեց, որ նրա ծառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
2–ն էլ կալանավորվել են։