https://arm.sputniknews.ru/20260725/arsen-afijani-skandalajin-spanutjuny-datarany-nvoratusci-araji-vordun-meghm-e-mvotecel-105049683.html
Արսեն Աֆիյանի սկանդալային սպանությունը. դատարանը Նորատուսցի Արայի որդուն մե՞ղմ է մոտեցել
Արսեն Աֆիյանի սկանդալային սպանությունը. դատարանը Նորատուսցի Արայի որդուն մե՞ղմ է մոտեցել
Sputnik Արմենիա
Դատարանը գործով անցնող Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով։ 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T16:48+0400
2026-07-25T16:48+0400
2026-07-25T16:48+0400
սևան
սպանություն
արսեն աֆիյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/20/02/200278_0:0:3073:1728_1920x0_80_0_0_6f1f0732a12e967b84a08a3ef4e56198.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության գործով դատավորը քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ վերդիկտն է հրապարակել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։Ըստ կայքի` դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ։Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Արսեն Աֆիյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։Հիշեցնենք, որ 2024 թվականին հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել հրազենային վիրավորումով, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Հուլիսի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ գործով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։Վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք էր ներկայացվել երկու անձի։ Միսաք Փաշիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/20/02/200278_17:0:2748:2048_1920x0_80_0_0_dd026c881890b671296055729da6ea11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևան, սպանություն, արսեն աֆիյան, դատարան
սևան, սպանություն, արսեն աֆիյան, դատարան
Արսեն Աֆիյանի սկանդալային սպանությունը. դատարանը Նորատուսցի Արայի որդուն մե՞ղմ է մոտեցել
Դատարանը գործով անցնող Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության գործով դատավորը քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ վերդիկտն է հրապարակել։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ կայքի` դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ։
Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Արսեն Աֆիյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
ԶԼՄ–ն հայտնել է, որ դատարանը Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ Միսաք Փաշիկյանը, ըստ գործի նյութերի, ճանաչվել է Արսեն Աֆիյանի սպանությունը կատարած անձը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում
սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել հրազենային վիրավորումով, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Հուլիսի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ գործով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։
Վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա
մեղադրանք էր ներկայացվել երկու անձի։ Միսաք Փաշիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի
155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով,
166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով,
167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով,
297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և
335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի
297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: