https://arm.sputniknews.ru/20260724/uzhegh-hajastan-khmbakcutjuny-pargevavtshar-chi-stanalu-narek-karapetjan-105028505.html
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ դաշինքում դեռևս որոշում չկա: 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T20:08+0400
2026-07-24T20:08+0400
2026-07-24T20:12+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102403732_4:0:1280:718_1920x0_80_0_0_6b3a826abcabfd4495db61f0e4c6b1d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճարներ չի ստանալու։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանը:Նա նշեց, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածություններին, ապա, նրա խոսքով, վերջնական որոշում չի կայացվել։ Կարապետյանը լրագրողների հարցին ի պատասխան չբացառեց, որ ինքը կարող է այն ղեկավարել, իսկ քարտուղար կդառնա Արամ Վարդևանյանը:ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ որոշում ևս չկա:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102403732_197:0:1154:718_1920x0_80_0_0_6ef295e85ee1dda10533d56733007400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), նարեկ կարապետյան
հայաստան, աժ (ազգային ժողով), նարեկ կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան
20:08 24.07.2026 (Թարմացված է: 20:12 24.07.2026) ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ դաշինքում դեռևս որոշում չկա:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պարգևավճարներ չի ստանալու։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանը:
«Ես ասել եմ, որ աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև մեր ամբողջ խմբակցությունը պարգևավճարներ չի ստանալու։ Էնպես չի, որ ԱԺ-ն էնպիսի մեծ բան է արել ժողովրդի համար, որ պարգևավճարներ էլ ստանա»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածություններին, ապա, նրա խոսքով, վերջնական որոշում չի կայացվել։ Կարապետյանը լրագրողների հարցին ի պատասխան չբացառեց, որ ինքը կարող է այն ղեկավարել, իսկ քարտուղար կդառնա Արամ Վարդևանյանը:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ որոշում ևս չկա:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: