00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանի նամակը՝ կալանավայրից

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2026
Բաժանորդագրվել
Թևանյանի խոսքով՝ նախաքննական և պետական գաղտնիքի սահմանափակումների պատճառով ինքն ու փաստաբանները չեն կարող հրապարակայնորեն ներկայացնել գործի մանրամասներն ու ամբողջ ծավալով պաշտպանվել հնչող մեղադրանքներից։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Դատավոր Գարիկ Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ կալանքը ապօրինաբար ևս 2 ամսով երկրաձգելով։ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել: Նրա խոսքով՝ նախաքննական և պետական գաղտնիք ձևակերպումների ներքո իր փաստաբանները զրկված են ավելի հանրային խոսելու և գործի անհիմն լինելու բացահատումներ անելուց:
«Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից»,- գրել է Թևանյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 21-ին կայացած դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունը բաց անցկացնել՝ հանրությանը գործի հանգամանքներին ծանոթանալու հնարավորություն տալու համար։ Ըստ Թևանյանի՝ քննիչն առարկել է, իսկ դատարանը նիստը կրկին անցկացրել է դռնփակ։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կրկին հերքել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու և գաղտնի տեղեկություններ փոխանցելու դիմաց 622 հազար դոլար ստանալու մասին մեղադրանքները։
«Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Կալանքը երկարաձգվեց հուլիս 22-ին:
Լրահոս
0