https://arm.sputniknews.ru/20260724/lavrvovy-rubivojin-e-pvokhancel-trampi-hiacakan-mejberumnery-105002945.html
Լավրովը Ռուբիոյին է փոխանցել Թրամփի հիացական մեջբերումները
Լավրովը Ռուբիոյին է փոխանցել Թրամփի հիացական մեջբերումները
Sputnik Արմենիա
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T12:54+0400
2026-07-24T12:54+0400
2026-07-24T13:39+0400
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
ամն
անքորիջ
դոնալդ թրամփ
մանիլա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_0:84:1600:984_1920x0_80_0_0_67527556a2a06ef13ad02f3b97b63956.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է փոխանցել 2025 թվականին Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների ընտրանին։Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. ՌուբիոԼավրովի խոսքով` խոսքը գագաթնաժողովի օրը` ամփոփիչ մամուլի ասուլիսից հետո, ինչպես նաև Վաշինգտոն վերադառնալուն հաջորդող օրերին Թրամփի հնչեցրած հայտարարությունների մասին է։Լավրովը նշել է, որ ռուսական կողմը նույն մոտեցումներն ուներ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի առաջ քաշած առաջարկները կարող էին հիմք ստեղծել մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին անցնելու համար, թեև համաձայնագրի քաղաքական հատվածը բազմաթիվ դետալների մշակման կարիք ունի։Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։
ամն
անքորիջ
մանիլա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_89:0:1512:1067_1920x0_80_0_0_29a1e5c3a4b56332ed560db2f852799a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, անքորիջ, դոնալդ թրամփ, մանիլա
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, անքորիջ, դոնալդ թրամփ, մանիլա
Լավրովը Ռուբիոյին է փոխանցել Թրամփի հիացական մեջբերումները
12:54 24.07.2026 (Թարմացված է: 13:39 24.07.2026) Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է փոխանցել 2025 թվականին Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների ընտրանին։
Լավրովի խոսքով` խոսքը գագաթնաժողովի օրը` ամփոփիչ մամուլի ասուլիսից հետո, ինչպես նաև Վաշինգտոն վերադառնալուն հաջորդող օրերին Թրամփի հնչեցրած հայտարարությունների մասին է։
«Երեկ Մարկո Ռուբիոյին փոխանցել եմ Ալյասկայում նախագահ Թրամփի արտահայտությունները։ Նա հիացական մեկնաբանում էր Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, ասում, որ մենք գրեթե ամեն ինչ լուծել ենք, գուցե մեկ հարց է մնացել, բայց հիմք արդեն կա», – լրագրողներին ասել է նախարարը։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը նույն մոտեցումներն ուներ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի առաջ քաշած առաջարկները կարող էին հիմք ստեղծել մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին անցնելու համար, թեև համաձայնագրի քաղաքական հատվածը բազմաթիվ դետալների մշակման կարիք ունի։
Լավրովի և Ռուբիոյի
հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։