https://arm.sputniknews.ru/20260724/irany-pataskhan-harvatsner-e-hascrel-bahrejnum-ev-hvordananum-gtnvvogh-amerikjan-bazanerin-104996898.html
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
Sputnik Արմենիա
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ զեկուցել էր Իրանի վրա գիշերային հարձակումների շարքի ավարտի մասին։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T10:58+0400
2026-07-24T10:58+0400
2026-07-24T11:01+0400
տեսանյութեր
տեսանյութ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
բահրեյն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104994282_0:0:1921:1080_1920x0_80_0_0_f739327aee00d3856f91d346df70d3c3.jpg
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։Նշվում է, որ իրանական բանակը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ նավատորմի շտաբի և Ալ-Սախիրի բազայի վրա։ Խոցվել են վառելիքի պահեստներ, բունկերներ և զորանոցներ։Բացի այդ, իրանական անօդաչուները թիրախավորել են օդային տեխնիկայի տեխսպասարկման անգարներն ու Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի կացարանները։Թրամփը խոստովանել է` Իրանը պահպանել է ռազմական կարողությունները ԱՄՆ հարվածներից հետոԱվելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM) հայտարարել էր Իրանի վրա գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որը շարունակվում է արդեն 13-րդ գիշերն անընդմեջ։Ամերիկյան հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
բահրեյն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Авиабаза и важные центры США в Кувейте подверглись атакам дронов
Sputnik Արմենիա
Авиабаза и важные центры США в Кувейте подверглись атакам дронов
2026-07-24T10:58+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104994282_19:0:1459:1080_1920x0_80_0_0_d7e38dabcf5c171816f1c9e1997dca99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, տեսանյութ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, բահրեյն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
տեսանյութեր, видео, տեսանյութ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, բահրեյն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
10:58 24.07.2026 (Թարմացված է: 11:01 24.07.2026) ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ զեկուցել էր Իրանի վրա գիշերային հարձակումների շարքի ավարտի մասին։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ իրանական բանակը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ նավատորմի շտաբի և Ալ-Սախիրի բազայի վրա։ Խոցվել են վառելիքի պահեստներ, բունկերներ և զորանոցներ։
«Իրանական բանակը հայտարարել է, որ այսօր առավոտյան իր հարվածային անօդաչուների թիրախ են դարձել վառելիքի պահեստավորման ռեզերվուարները, սարքավորումների պահեստները և խոշոր անգարները, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ուժերի կացարանները», – հաղորդում է Press TV-ն։
Բացի այդ, իրանական անօդաչուները թիրախավորել են օդային տեխնիկայի տեխսպասարկման անգարներն ու Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի կացարանները։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM) հայտարարել էր Իրանի վրա գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որը շարունակվում է արդեն 13-րդ գիշերն անընդմեջ։
Ամերիկյան հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: