https://arm.sputniknews.ru/20260724/trampy-khvostvovanel-e-irany-pahpanel-e-razmakan-karvoghutjunnery-amn-harvatsneric-hetvo-104989699.html
Թրամփը խոստովանել է` Իրանը պահպանել է ռազմական կարողությունները ԱՄՆ հարվածներից հետո
Թրամփը խոստովանել է` Իրանը պահպանել է ռազմական կարողությունները ԱՄՆ հարվածներից հետո
Sputnik Արմենիա
Թրամփը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների պնդումները, որ Թեհրանն այժմ ավելի ուժեղ դիրքում է, քան չորս ամիս առաջ։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T00:31+0400
2026-07-24T00:31+0400
2026-07-24T00:34+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_0:167:1600:1067_1920x0_80_0_0_a47e9610d56f9849fd1b726f4f1a615c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանը պահպանել է իր ռազմական կարողությունները՝ չնայած ԱՄՆ հարվածներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։«Նրանք (իրանցիները – խմբ.) խելացի են և դեռևս ունեն որոշակի կարողություններ», - ասել է ԱՄՆ առաջնորդը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Թրամփը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների պնդումները, որ Թեհրանն այժմ ավելի ուժեղ դիրքում է, քան չորս ամիս առաջ։ Նա հավելել է, թե ԱՄՆ-ի համար, իր կարծիքով, «ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_145:0:1568:1067_1920x0_80_0_0_02d29573169004dbcce93f074fac4bda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը խոստովանել է` Իրանը պահպանել է ռազմական կարողությունները ԱՄՆ հարվածներից հետո
00:31 24.07.2026 (Թարմացված է: 00:34 24.07.2026) Թրամփը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների պնդումները, որ Թեհրանն այժմ ավելի ուժեղ դիրքում է, քան չորս ամիս առաջ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանը պահպանել է իր ռազմական կարողությունները՝ չնայած ԱՄՆ հարվածներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք (իրանցիները – խմբ.) խելացի են և դեռևս ունեն որոշակի կարողություններ», - ասել է ԱՄՆ առաջնորդը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Թրամփը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների պնդումները, որ Թեհրանն այժմ ավելի ուժեղ դիրքում է, քան չորս ամիս առաջ։ Նա հավելել է, թե ԱՄՆ-ի համար, իր կարծիքով, «ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: