Նարեկ Կարապետյանը կզրկվի անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազի միջնորդությունը
14:50 22.07.2026 (Թարմացված է: 15:53 22.07.2026)

© Photo : Strong Armenia
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ նիստին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։

«ԿԸՀ–ն, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցը, համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիություն զրկում, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնություն տալուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն պետք է համաձայնություն տա։ Մենք ներկայացրինք մեր հակափաստարկները»,– նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Մինչ այդ նա ասել էր, որ հուլիսի 13–ին ԿԸՀ ներկայացրած միջնորդությունից պարզ է, որ դատախազությունը կարծես թե ԿԸՀ-ի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ։
Լրագրողները հետաքրքրվեցին` Կարապետյանը ԿԸՀ–ի այս որոշմամբ զրկվե՞ց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Վարդևանյանը պարզաբանեց` իրավաբանական տերմիների և ձևակերպումների խնդիր կա։
«Անձեռնմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտից` մեղադրանք չհարուցելու և չազատազրկվելու։ Մեղադրանք հարուցելու համաձայնությունն արդեն իսկ ստացվել է, ազատազրկելու մասին համաձայնությունը դատախազությունը կստանա 15։30–ի դռնփակ նիստի ժամանակ»,– ընդգծեց նա։
Լրագրողները հարցրին` այս պայմաններում Նարեկ Կարապետյանն ի վերջո պատգամավո՞ր է, թե՞ ոչ։

«Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավոր է, այլ հարց է, որ նա լիազորությունները չի ստանձնել, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Սահմանադրական դատարանի որոշմամբ` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա չի կարող ազատազրկվել։ Կարապետյանը երեկ ստացել է պատգամավորի կարգավիճակ»,– պատասխանեց Վարդևանյանը։
Նշենք, որ Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ–ի դռնփակ նիստին։