00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժեց դատախազության միջնորդությունը

© Sputnik / Aram NersesyanԿԸՀ
ԿԸՀ - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
ԿԸՀ–ն որոշումն ընդունել է միաձայն, և այն հավասարազոր է միջնորդության մերժման։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, նույնանուն դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը չի կալանավորի։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության միջնորդությունը։
«ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կամ տնային կալանք ընտրելուն»,– ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` ԿԸՀ–ն որոշումն ընդունել է միաձայն, և այն հավասարազոր է միջնորդության մերժման։

«ԿԸՀ–ն մերժեց միջնորդությունը, քանի որ Նարեկ Կարապետյանը պատգամավորի կարգավիճակ ունի»,– ընդգծեց փաստաբանը։

Վարդևանյանի կանխատեսմամբ` առաջիկայում Կարապետյանի նկատմամբ հավանաբար մեկ այլ աբսուրդ, ապօրինի մեղադրանքի առաջադրման գործընթաց կսկսվի, և ավելի նվազ խափանման միջոցի ընտրություն կլինի։

Հիշեցնենք` հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
ԿԸՀ–ն այսօր համաձայնություն տվեց, որ ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։
Լրահոս
0