00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավապաշտպանները դատապարտում են կալանավորվածների և նրանց երեխաների շփման արգելքը

© SputnikОтдельная секция для матери и ребенка в УИУ "Абовян"
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանների խոսքով` կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հետընտրական շրջանում կալանավորված որոշ անձինք զրկվում են իրենց անչափահաս երեխաների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Նման հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանին։
Նախաձեռնությունը խստորեն դատապարտել է նման սահմանափակման կիրառումը՝ նշելով, որ այն չի կարող ունենալ իրավական հիմնավորում։
«Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։ Դատարանից նա տեղափոխվեց «Աբովյան» ՔԿՀ։ Նրա փաստաբանի տեղեկացմամբ՝ Մանուկյանին արգելված է հեռախոսակապ ունենալ նաև անչափահաս դստեր հետ։
Ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակից հունիսի 24-ի առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում այցելել են Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, դեռ քնած են եղել։ Կինը` Անահիտ Ադամյանը հայտնել է, որ բնակարանում որևէ ապօրինի իր չի հայտնաբերվել, սակայն հեռախոսն առգրավվել է։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Լրահոս
0