https://arm.sputniknews.ru/20260722/irany-hamarzheq-pataskhan-kta-amni-harvatsnerin-zlm-104936788.html
Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ–ի հարվածներին. ԶԼՄ
Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ–ի հարվածներին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում ցանկացած նավի վրա հարձակման համար Իրանում կոչնչացնի մեկական կամուրջ կամ էլեկտրակայան: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T20:00+0400
2026-07-22T20:00+0400
2026-07-22T20:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
նավ
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100182504_0:111:1772:1108_1920x0_80_0_0_9e3c3a5c0dc117f4b8cb9f7a56b94a4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից կամուրջներին կամ էլեկտրակայաններին հասցված յուրաքանչյուր հարվածի, հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտներին և այլ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի:Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում նավերի վրա յուրաքանչյուր հարձակման դիմաց Իրանում կոչնչացնի մեկական կամուրջ կամ էլեկտրակայան:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100182504_196:0:1772:1182_1920x0_80_0_0_c54c5b7e8866af2d02fd3af42a07e7c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, նավ, կամուրջ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, նավ, կամուրջ
Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ–ի հարվածներին. ԶԼՄ
20:00 22.07.2026 (Թարմացված է: 20:14 22.07.2026) Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում ցանկացած նավի վրա հարձակման համար Իրանում կոչնչացնի մեկական կամուրջ կամ էլեկտրակայան:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից կամուրջներին կամ էլեկտրակայաններին հասցված յուրաքանչյուր հարվածի, հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտներին և այլ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը
հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում նավերի վրա յուրաքանչյուր հարձակման դիմաց Իրանում կոչնչացնի մեկական կամուրջ կամ էլեկտրակայան:
«Եթե ամերիկացիները հարձակվեն Իսլամական Հանրապետության կամուրջների կամ էլեկտրակայանների վրա, Իրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի կամուրջներին և ենթակառուցվածքներին, այդ թվում` այն էներգետիկ օբյեկտներին, որոնցում ԱՄՆ-ն իր շահերն ունի», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։