https://arm.sputniknews.ru/20260722/trampy-hvormuzum-naveri-vra-hardzakman-depqum-sparnacel-e-khpel-irani-entakarucvatsqnerin-104932201.html
Թրամփը Հորմուզում նավերի վրա հարձակման դեպքում սպառնացել է խփել Իրանի ենթակառուցվածքներին
Թրամփը Հորմուզում նավերի վրա հարձակման դեպքում սպառնացել է խփել Իրանի ենթակառուցվածքներին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Թեհրանին։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T17:55+0400
2026-07-22T17:55+0400
2026-07-22T17:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104468250_0:645:1600:1545_1920x0_80_0_0_bcf59d1a6c1b58cb028023e0e3a2280e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարվածների դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները:Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն արդեն հարվածներ էր հասցրել Իրանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներին:Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ամերիկյան առաջնորդի այս հայտարարություններն անհիմն է անվանել և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104468250_0:579:1600:1779_1920x0_80_0_0_d9f405a301a0ed547c1feef6703872d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
Թրամփը Հորմուզում նավերի վրա հարձակման դեպքում սպառնացել է խփել Իրանի ենթակառուցվածքներին
ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Թեհրանին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարվածների դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները:
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն արդեն հարվածներ էր հասցրել Իրանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներին:
«Այսուհետ՝ ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով կրակ բացի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի վրա, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի մոտ կամ հենց այնտեղ», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:
Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ամերիկյան առաջնորդի այս հայտարարություններն անհիմն է անվանել և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։