https://arm.sputniknews.ru/20260721/irani-zu-n-hakaodajin-pashtpanutjan-nvor-hamakarger-e-stacel-104899940.html
Իրանի ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել
Իրանի ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել
Sputnik Արմենիա
Իրանական բանակի ներկայացուցիչը նշել է, որ նոր համակարգերը զգալիորեն բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T23:14+0400
2026-07-21T23:14+0400
2026-07-21T23:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանակ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59431280_0:40:1000:603_1920x0_80_0_0_80396b72c4327b5b8956cdda34869c9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի զինուժը հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել։ Ինչպես տեղեկացնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։Նրա խոսքով՝ Իրանը կարողացել է վերականգնել նաև հակամարտության ընթացքում վնասված համակարգերը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59431280_156:0:960:603_1920x0_80_0_0_73a919eb23f222ea2a98e1897eb2bc6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բանակ, հակաօդային պաշտպանություն (հօպ)
իրանի իսլամական հանրապետություն, բանակ, հակաօդային պաշտպանություն (հօպ)
Իրանի ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել
Իրանական բանակի ներկայացուցիչը նշել է, որ նոր համակարգերը զգալիորեն բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի զինուժը հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել։ Ինչպես տեղեկացնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Այս նոր համակարգերն էապես բարձրացրել են մեր պաշտպանունակությունը։ Այնքան, որ այսօր մենք շատ ավելի հզոր հակազդում ենք թշնամու թռչող սարքերին»,– ասել է իրանական բանակի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրանը կարողացել է վերականգնել նաև հակամարտության ընթացքում վնասված համակարգերը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։