https://arm.sputniknews.ru/20260722/aporinabar-harcaqnnum-en-nranc-vovqer-nviratvutjun-en-arel-hjdin-gm-hajtararutjuny-104915308.html
Ապօրինաբար հարցաքննում են նրանց, ովքեր նվիրատվություն են արել ՀՅԴ–ին. ԳՄ հայտարարությունը
Ապօրինաբար հարցաքննում են նրանց, ովքեր նվիրատվություն են արել ՀՅԴ–ին. ԳՄ հայտարարությունը
Sputnik Արմենիա
ՀՅԴ–ից հիշեցրել են, որ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու... 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T12:59+0400
2026-07-22T12:59+0400
2026-07-22T13:22+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայտարարություն
նվիրատվություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:45:1600:945_1920x0_80_0_0_8865a72244b8fb8eb2e40df855d41bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ահազանգում է, որ արդեն տևական ժամանակ է` քննչական մարմինն ապօրինաբար բերման և անօրինական«հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, որոնք նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Այդ մասին այսօր ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն է տարածել։ ՀՅԴ–ից նշել են` մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները: «Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են»,– ընդգծել են կուսակցությունից: ՀՅԴ ԳՄ–ն միջազգային կազմակերպություններին և դիտորդական առաքելություններին կոչ է արել տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին: Բացի այդ, իրավապահ մարմիններից պահանջում են անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։«Հանրության ուշադրությունն ենք հրավիրում նաև քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա»,– ընդգծել են ՀՅԴ ԳՄ–ից: Դաշնակցությունից վստահեցնում են, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու «պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ»՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_262:0:1507:934_1920x0_80_0_0_355396b63092562847c4c707c26ed4e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայտարարություն, նվիրատվություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայտարարություն, նվիրատվություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Ապօրինաբար հարցաքննում են նրանց, ովքեր նվիրատվություն են արել ՀՅԴ–ին. ԳՄ հայտարարությունը
12:59 22.07.2026 (Թարմացված է: 13:22 22.07.2026) ՀՅԴ–ից հիշեցրել են, որ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ահազանգում է, որ արդեն տևական ժամանակ է` քննչական մարմինն ապօրինաբար բերման և անօրինական«հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, որոնք նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Այդ մասին այսօր ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն է տարածել։
«Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում»,– ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ–ից նշել են` մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները:
«Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են»,– ընդգծել են կուսակցությունից:
ՀՅԴ ԳՄ–ն միջազգային կազմակերպություններին և դիտորդական առաքելություններին կոչ է արել տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:
Բացի այդ, իրավապահ մարմիններից պահանջում են անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։
«Հանրության ուշադրությունն ենք հրավիրում նաև քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա»,– ընդգծել են ՀՅԴ ԳՄ–ից:
Դաշնակցությունից վստահեցնում են, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու «պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ»՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։