00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ունենք համակարգային ճգնաժամ. մասնագետները` կառուցապատողի ապօրինի պահանջի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՆորակառույց Երևանում. արխիվային լուսանկար
Նորակառույց Երևանում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2026
Բաժանորդագրվել
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակիչ–գնորդներից ստացած բողքների հիման վրա վարույթ է հարուցել կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կառուցապատման ոլորտում խնդիրները շատ են. երբեմն անգամ պետական մարմնի միջամտությունից հետո կառուցապատողը շարունակում է անօրինական գումարներ պահանջել քաղաքացիներից։ Հայաստանում առանձին խումբ կառուցապատողների վարքագիծն ընդհանրապես հակասում է ինչպես պայմանագրին, այնպես էլ ՀՀ օրենսդրությանը։ Դրա հետևանքով սպառողների մոտ ձևավորվում է անվստահություն կառուցապատողների ընդհանուր համայնքի նկատմամբ։ Ոլորտում առկա խնդիրների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։
Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի «Պասկևիչի բլուրը»
Ինչպես հայտնի է, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակիչ–գնորդներից ստացած բողքների հիման վրա վարույթ է հարուցել կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ։ Վարույթի ընթացքում պարզվել է, որ համալիրը ոչ միայն գազիֆիկացված չէ, ինչպես պարտավորվել էր կառուցապատողը, այլև ներտնային գազիֆիկացման դիմաց ընկերությունը գնորդներից յուրաքանչյուր բնակարանի հաշվով 357 000 դրամ է պահանջում։ Հանձնաժողովը կառուցապատող ընկերությանը հանձնարարել ապահովել ներտնային գազիֆիկացումը և վերադարձնել գնորդներից գանձված գումարները։ Քաղաքաշինության կոմիտեն ևս անդրադարձել է խնդրին` դեռևս հուլիսի 1-ին «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին ուղղված գրությամբ անընդունելի համարելով լրացուցիչ վճարի պահանջը։ Չնայած պետական կառույցների հանձնարարականներին` կառուցապատող ընկերությունը շարունակում է գումար պահանջել քաղաքացիներից։
«Եթե որևէ կառուցապատող կարողանում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումից հետո էլ գնորդից ինչ-որ բան պահանջել և մնալ անպատիժ, սա խոսում է այն մասին, որ մենք ունենք համակարգային ճգնաժամ»,– ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա կարծիքով` ոլորտը լուրջ վերահսկողության և իրավական նոր կարգավորումների կարիք ունի։
«Անգամ թվացյալ նոր կարգավորումները, որոնք որ քննարկվում են, չեն բխում սպառողների շահերի պաշտպանությունից։ Որովհետև, օրինակ, քննարկվում է ռեյտինգային համակարգը, բայց դրանում սպառողական չափորոշիչներ սահմանված չեն։ Կառուցապատողներն իրենք են որոշելու, և չի բացառվում, որ ամենավատ կառուցապատողներն ունենան սեփական օրակարգին, սեփական նախագծերին հարմարեցված չափորոշիչներ, որով լավ կառուցապատողին դարձնեն վատը, վատին` լավը։ Այսինքն՝ այստեղ պետք է ոչ միայն պարզապես չափորոշիչներ նշված լինեն, այլ դրանց նկատմամբ խստագույն վերահսկողություն»,– նկատում է Պիպոյանը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ևս չի հերքում, որ առանձին խումբ կառուցապատողների վարքագիծը հակասում է ինչպես շահառուների հետ կնքած պայմանագրերին, այնպես էլ ՀՀ օրենսդրությանը։
«Ասիամեգաստրոյի» համահիմնադիրն ու տնօրենը մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության մեջ. ՔԿ
Մեր զրուցակիցն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրում նախատեսված է, որ բնակարանը ենթակա է հանձնման գազամատակարարմամբ, դա նշանակում է, որ գազամիացման ծախսը արդեն իսկ ներառված է գնի մեջ։ Հետևաբար, կառուցապատողի կողմից գնորդից այդ նպատակով լրացուցիչ գումար պահանջելը տրամաբանական չէ։
«Այլ բան է, եթե դա ընդամենը ալտերնատիվ տարբերակ է։ Այսինքն՝ կառուցապատողն ի սկզբանե նախագծային փուլում, հրապարակային գովազդներում խոստացել է բնակարանը հանձնել առանց գազի, և արդեն ավարտական փուլում գազ է առաջարկում սպառողներին, ապա այդ դեպքում սպառողն ինքը պիտի որոշի` վճարել լրացուցիչ ծառայության համար, թե հրաժարվել դրանից»,– պարզաբանում է Կառուցապատողների ասոցիացիայի նախագահը։
Միաժամանակ Գրիգորյանը վստահեցնում է, որ լրացուցիչ գումարի պահանջի հետ «Գազպրոմ Արմենիան» որևէ առնչություն չունի։
Նրա խոսքով` չկա որևէ կառուցապատող ընկերություն, որը դիմի «Գազպրոմ Արմենիային», վճարի միացման վճարը և չստանա միացման հնարավորություն` խելամիտ մոտ վայրից տեխնիկական պայմանով։
Լրահոս
0