https://arm.sputniknews.ru/20260721/turqiaji-hangstavajrerum-tsajrahegh-shvog-klini-104866634.html
Թուրքիայի հանգստավայրերում ծայրահեղ շոգ կլինի
Թուրքիայի հանգստավայրերում ծայրահեղ շոգ կլինի
Sputnik Արմենիա
Անթալիայում ստվերում ջերմաստիճանը կկազմի 40-44 աստիճան, ինչը զգալիորեն բարձր է կլիմայական նորմայից։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T13:19+0400
2026-07-21T13:19+0400
2026-07-21T13:19+0400
թուրքիա
շոգ
եղանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/02/70709470_6:0:1594:893_1920x0_80_0_0_2ce74a0514a505b00509845711fe8fd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին Թուրքիայի հանգստավայրերում ծայրահեղ շոգ է սպասվում։ Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է Անթալիայում, Ալանիայում և Շանլիուրֆայում, զգուշացրել են օդերևութաբանները։Թուրքիայի Անթալիա քաղաքում վաղը արևի տակ ջերմաստիճանը կհասնի 52–ի, առաջիկա 48 ժամերն էլ կրիտիկական կլինեն ծայրահեղ շոգի և անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրք օդերևութաբան Իհսան Յուրթաշը։Օդերևութաբանի խոսքով՝ Անթալիայում ստվերում ջերմաստիճանը կկազմի 40-44 աստիճան, ինչը զգալիորեն բարձր է կլիմայական նորմայից։Յուրթաշը կոչ է արել բնակիչներին և զբոսաշրջիկներին խուսափել արևի տակ երկարատև մնալուց և ծայրահեղ զգույշ լինել կրակի հետ գործ ունենալիս՝ անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով։Հունիսի վերջից Թուրքիան տևական շոգի ալիքի ազդեցության ներքո է։ Վերջին շաբաթներին մի քանի նահանգներում, այդ թվում՝ Իզմիրում, Բիլեջիկում, Սաքարիայում, Բուրսայում, Էսքիշեհիրում և Անթալիայում, անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/02/70709470_205:0:1396:893_1920x0_80_0_0_be3691f9a7a47cb7261760a83c0d64ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, շոգ, եղանակ
Թուրքիայի հանգստավայրերում ծայրահեղ շոգ կլինի
Անթալիայում ստվերում ջերմաստիճանը կկազմի 40-44 աստիճան, ինչը զգալիորեն բարձր է կլիմայական նորմայից։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին Թուրքիայի հանգստավայրերում ծայրահեղ շոգ է սպասվում։ Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է Անթալիայում, Ալանիայում և Շանլիուրֆայում, զգուշացրել են օդերևութաբանները։
Թուրքիայի Անթալիա քաղաքում վաղը արևի տակ ջերմաստիճանը կհասնի 52–ի, առաջիկա 48 ժամերն էլ կրիտիկական կլինեն ծայրահեղ շոգի և անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով,
ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրք օդերևութաբան Իհսան Յուրթաշը։
Օդերևութաբանի խոսքով՝ Անթալիայում ստվերում ջերմաստիճանը կկազմի 40-44 աստիճան, ինչը զգալիորեն բարձր է կլիմայական նորմայից։
Յուրթաշը կոչ է արել բնակիչներին և զբոսաշրջիկներին խուսափել արևի տակ երկարատև մնալուց և ծայրահեղ զգույշ լինել կրակի հետ գործ ունենալիս՝ անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով։
Հունիսի վերջից Թուրքիան տևական շոգի ալիքի ազդեցության ներքո է։ Վերջին շաբաթներին մի քանի նահանգներում, այդ թվում՝ Իզմիրում, Բիլեջիկում, Սաքարիայում, Բուրսայում, Էսքիշեհիրում և Անթալիայում, անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել։