00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետությունը պետք է գնի մեզնից ձուկը. տնտեսվարողները կոնկրետ առաջարկ ունեն

Բաժանորդագրվել
Տնտեսվարողներն այն համոզմանն են, որ ոլորտի խնդիրների հիմնարար լուծումը միայն կառավարության աջակցությունը կարող է լինել, ինչպես նաև ներմուծման ծավալների նվազեցումը։
Եթե պետությունը տնտեսվարողներից ձուկը գնի և տրամադրի պետական համակարգի ներքին սպառման համար, ապա հնարավոր կլինի իրացնել ձկնամթերքը և արտահանման խնդիրների առաջ չկանգնել։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նման առաջարկ արեց ձկնաբույծ Հենրիկ Եվրեյանը։
Նա խնդրի լուծման միայն մեկ տարբերակ է տեսնում։ «Ասել են` մեկ լիտր ջրին 700 կգ ձուկ աճեցրեք, հիմա թող պետությունն այդ ձուկն առնի ու տա, օրինակ, ՆԳՆ–ին, պաշտպանության նախարարությանը, ՔԿՀ-ներին և այլն»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` եթե ամեն 3 օրը մեկ անգամ ամեն մի պետական հիմնարկի 150 գրամ ձուկ տան, ապա ձուկը շատ արագ կսպառվի, և արտահանման կարիք անգամ չի լինի։
Տնտեսվարողներն այն համոզմանն են, որ ոլորտի խնդիրների հիմնարար լուծումը միայն կառավարության աջակցությունը կարող է լինել, նաև՝ ներմուծման ծավալների նվազեցումը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար համապատասխան ընթացակարգերը։ Ոլորտի ընկերությունները պետք է անցնեն ՍԱՏՄ ստուգումը և գրանցվեն ԵՄ–ի TRACES վերահսկման համակարգում։
Եվրոպա արտահանելու համար տնտեսվարողները նախ պետք է գրանցվեն TRACES համակարգում։ Այդ նպատակով ՍԱՏՄ պետք է ներկայացնեն 18 կետից բաղկացած փաստաթղթերի փաթեթ, որը տեսչական մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի։ Այնուհետև, հայտը կուղարկվի եվրոպական կառույցների հաստատմանը, ևմիայն դրանից հետո տնտեսվարողը կստանա անհատական կոդ, որն կգործի անժամկետ և, ըստ էության, կլինի տնտեսվարողի օգտանունը։
ԵՄ այս պահին հնարավոր է մատակարարել միայն ոչ կենդանի ձկնամթերք՝ պաղեցված, սառեցված, աղադրված, ապխտած և պահածոյացված։ Պետական պաշտոնյաները չեն թաքցնում, որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե հայկական արտադրանքը եվրոպական շուկայում իրականում ինչ պահանջարկ կունենա։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ձկնամթերքի հիմնական և ամենախոշոր արտահանման շուկան։ Այս ֆոնին ԵՄ ուղղությամբ առաջին մատակարարումները, ըստ էության, ավելի շատ նոր շուկա փորձարկելու քայլ են, քան ռուսական շուկային փոխարինող այլընտրանք։ Թե որքան հաջող կլինի այդ փորձը, ՍԱՏՄ ղեկավարի խոսքով` կերևա միայն առաջին արտահանման խմբաքանակներից հետո։

Հիշեցնենք նաև` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։
Լրահոս
0