00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ձկնաբուծության ոլորտի 97 տոկոսը պատրաստ է ԵՄ արտահանմանը, բայց դեռ 1 հայտ կա. ՍԱՏՄ

© Sputnik / Станислав Красильников / Անցնել մեդիապահոցРыбный рынок "Москва – на волне" в Митино
Рыбный рынок Москва – на волне в Митино - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Տիգրան Պետրոսյանի խոսքով` ձկնաբուծության ոլորտում գործող ընկերությունների գրեթե 97 տոկոսը պատրաստ են ԵՄ արտահանմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Դեպի Եվրամիություն հայկական ձկնամթերք արտահանելու համար արդեն մեկ կազմակերպություն պաշտոնապես գրավոր հայտ է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը` չմանրամասնելով, թե ինչ կազմակերպություն է և ինչ ծավալների արտահանում է նախատեսում։

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար համապատասխան ընթացակարգերը։ Ոլորտի ընկերությունները պետք է անցնեն ՍԱՏՄ ստուգումը և գրանցվեն ԵՄ–ի TRACES վերահսկման համակարգում։

Պետրոսյանի խոսքով` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ճիշտ է, դիմել է 5 կազմակերպություն` ԵՄ արտահանումներ իրականացնելու համար, սակայն նրանցից դեռ միայն մեկն է երեկ էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում ներկայացրել տեսչական մարմին։

Նրա խոսքով` ձկնաբուծության ոլորտում գործող ընկերությունների գրեթե 97 տոկոսը պատրաստ են ԵՄ արտահանմանը։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 20-ին Հայաստան կժամանեն ԵՄ անդամ երկրների չորս փորձագետներ, որոնք առաջին արտահանման խմբաքանակի ձևակերպման ժամանակ տեղում կհետևեն ընթացակարգերին և կբացատրեն անհրաժեշտ տեխնիկական պահանջները։
Նա մանրամասնեց, որ Եվրոպա արտահանելու համար տնտեսվարողները նախ պետք է գրանցվեն TRACES համակարգում։ Այդնպատակով ՍԱՏՄ պետք է ներկայացնեն 18 կետից բաղկացած փաստաթղթերի փաթեթ, որը տեսչական մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի։ Այնուհետև, հայտը կուղարկվի եվրոպական կառույցների հաստատմանը, ևմիայն դրանից հետո տնտեսվարողը կստանա անհատական կոդ, որն կգործի անժամկետ և, ըստ էության, կլինի տնտեսվարողի օգտանունը։
«Գրանցվելուց հետո ընկերությունները շարունակելու ենմնալ վերահսկողության ներքո։ Տարեկան առնվազն մեկանգամ ՍԱՏՄ–նստուգումներ կանցկացնի, իսկ խախտումների դեպքում տնտեսվարողներին նախ հնարավորություն կտրվի դրանք վերացնելու, և միայն դրանից հետո կկայացվեն հետագա որոշումները»,– ընդգծեց ՍԱՏՄ ղեկավարը։
Նա նշեց, որ ԵՄ այս պահին հնարավոր է մատակարարել միայն ոչ կենդանի ձկնամթերք՝ պաղեցված, սառեցված, աղադրված, ապխտած և պահածոյացված։
Միևնույն ժամանակ ՍԱՏՄ ղեկավարը չթաքցրեց, որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե հայկական արտադրանքը եվրոպական շուկայում իրականում ինչ պահանջարկ կունենա։ Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ է պետք, թեև հայկական սփյուռքը կարող է նպաստել առաջին վաճառքներին։
Ինչ վերաբերում է սիգի արտահանմանը, ապա Պետրոսյանը ընդգծեց, որ այն կկազմակերպվի փուլային եղանակով, քանի որ այդ ձկնատեսակի նկատմամբ շարունակում են գործել ներպետական սահմանափակումներ։
Անդրադառնալով Ռուսաստանի ուղղությամբ արտահանման խնդիրներին՝ ՍԱՏՄ ղեկավարը հատուկ շեշտեց, որ խոսքը ոչ թե սանկցիաների, այլ ժամանակավոր սահմանափակումների մասին է։
«Խնդիրները լուծման փուլում են, իսկ արդեն իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ստուգված ձկնաբուծարաններում նախկինում արձանագրված հիվանդությունները չեն հայտնաբերվել։ Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ դա սանկցիա չէ, այլ սահմանափակում է, իսկ դա ժամանակավոր խնդիր է. կա խնդիր, կա լուծում»,– ընդգծեց Պետրոսյանը։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ձկնամթերքի հիմնական և ամենախոշոր արտահանման շուկան։ Այս ֆոնին ԵՄ ուղղությամբ առաջին մատակարարումները, ըստ էության, ավելի շատ նոր շուկա փորձարկելու քայլ են, քան ռուսական շուկային փոխարինող այլընտրանք։ Թե որքան հաջող կլինի այդ փորձը, ՍԱՏՄ ղեկավարի խոսքով` կերևա միայն առաջին արտահանման խմբաքանակներից հետո։
Հիշեցնենք` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։
Լրահոս
0