https://arm.sputniknews.ru/20260721/kyhn-patgamavvori-nkatmamb-varujt-harucelu-harcy-karvogh-e-vorvoshel-minchev-ogvostvosi-2y-104879887.html
ԿԸՀ–ն պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցը կարող է որոշել մինչև օգոստոսի 2–ը
ԿԸՀ–ն պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցը կարող է որոշել մինչև օգոստոսի 2–ը
Sputnik Արմենիա
ԿԸՀ նախագահը նշեց, որ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ դատախազության այդ միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T16:33+0400
2026-07-21T16:33+0400
2026-07-21T16:53+0400
հայաստան
վահագն հովակիմյան
պատգամավոր
քրեական գործ
հհ դատախազություն
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876318_0:83:1600:983_1920x0_80_0_0_30532fff1f26b4b714dd1f0932fc8b22.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրված, բայց լիազորությունները դեռ չստանձնած պատգամավորների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելուն համաձայնություն կտա կամ չի տա մինչև օգոստոսի 2–ը` ժամը 10։00–ն։ Հանձնաժողովի այսօրվա նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` հավելելով, որ օգոստոսի 2–ից հետո այդ համաձայնություն տալ–չտալը կվերապահվի խորհրդարանին (օգոստոսի 2-ին տեղի կունենա 9-րդ գումարման ԱԺ–ի առաջին նսիտը. խմբ)։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ դատախազությունը կրկին միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու համաձայնություն ստանալու համար։ Այս միջնորդությունը ԿԸՀ–ն արդեն մեկ անգամ հետ է ուղարկել` պատճառաբանելով, որ այն իր տիրույթում քննվող հարց չէ։Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանձնաժողովն ունեցել է այդպիսի 5 միջնորդություն, որոնք ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազությանը։ «Հուլիսի 13–ին մենք կրկին դատախազությունից միջնորդություն ենք ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կրկին քրեական հետապնդում հարուցելու համար»,– ասաց ԿԸՀ նախագահը։ Նա նշեց` այսօր` ժամը 17։00–ին, ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ դատախազության այդ միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876318_90:0:1511:1066_1920x0_80_0_0_bee70afb6b974263a9aa81da3e1c9eae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն հովակիմյան, պատգամավոր, քրեական գործ, հհ դատախազություն, սահմանադրական դատարան
հայաստան, վահագն հովակիմյան, պատգամավոր, քրեական գործ, հհ դատախազություն, սահմանադրական դատարան
ԿԸՀ–ն պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցը կարող է որոշել մինչև օգոստոսի 2–ը
16:33 21.07.2026 (Թարմացված է: 16:53 21.07.2026) ԿԸՀ նախագահը նշեց, որ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ դատախազության այդ միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրված, բայց լիազորությունները դեռ չստանձնած պատգամավորների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելուն համաձայնություն կտա կամ չի տա մինչև օգոստոսի 2–ը` ժամը 10։00–ն։ Հանձնաժողովի այսօրվա նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` հավելելով, որ օգոստոսի 2–ից հետո այդ համաձայնություն տալ–չտալը կվերապահվի խորհրդարանին (օգոստոսի 2-ին
տեղի կունենա 9-րդ գումարման ԱԺ–ի առաջին նսիտը. խմբ)։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ՀՀ դատախազությունը կրկին միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու համաձայնություն ստանալու համար։ Այս միջնորդությունը ԿԸՀ–ն արդեն մեկ անգամ հետ է ուղարկել` պատճառաբանելով, որ այն իր տիրույթում քննվող հարց չէ։
«Սահմանադրական դատարանն իր կայացրած որոշմամբ պահանջում է, որ ընտրված, սակայն դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, կամ ազատությունից զրկելու գործընթաց տեղի ունենա միայն ԿԸՀ որոշմամբ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների ⅔–ով»,– ասաց Հովակիմյանը։
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանձնաժողովն ունեցել է այդպիսի 5 միջնորդություն, որոնք ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազությանը։
«Հուլիսի 13–ին մենք կրկին դատախազությունից միջնորդություն ենք ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կրկին քրեական հետապնդում հարուցելու համար»,– ասաց ԿԸՀ նախագահը։
Նա նշեց` այսօր` ժամը 17։00–ին, ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ դատախազության այդ միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։