https://arm.sputniknews.ru/20260721/irani-dem-gvortsvoghutjan-yntacqum-viravvorvats-amerikjan-zinvvorakanneri-tivy-hasel-e-447i-104900758.html
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկյան զինվորականների թիվը հասել է 447–ի
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկյան զինվորականների թիվը հասել է 447–ի
Sputnik Արմենիա
Ամենաշատ կորուստը կրել են ԱՄՆ ցամաքային զորքերը։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T23:42+0400
2026-07-21T23:42+0400
2026-07-21T23:44+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
զինվորական
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/10/20/102057_0:200:2929:1848_1920x0_80_0_0_2622a9120b127e0b5a8cf2206c751f24.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը 427-ից հասել է 447-ի: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Պենտագոնի հաշվետվությունները:Զոհված ամերիկացի զինվորականների թիվը հուլիսի սկզբից պաշտոնապես չի փոխվել` 14 մարդ, թեև Պենտագոնը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հասցրած պատասխան հարվածների հետևանքով զինծառայողներ են մահացել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/10/20/102057_99:0:2830:2048_1920x0_80_0_0_93211212e19a2ac505c993b4d5c018fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, մահ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, մահ
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկյան զինվորականների թիվը հասել է 447–ի
23:42 21.07.2026 (Թարմացված է: 23:44 21.07.2026) Ամենաշատ կորուստը կրել են ԱՄՆ ցամաքային զորքերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը 427-ից հասել է 447-ի: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Պենտագոնի հաշվետվությունները:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ ամենաշատ կորուստները կրել են ցամաքային զորքերը՝ 306 մարդ։ Ռազմածովային ուժերում գրանցվել է 68, ռազմաօդային ուժերում՝ 54, իսկ ծովային հետևակի կորպուսում՝ 19 վիրավոր։
Զոհված ամերիկացի զինվորականների թիվը հուլիսի սկզբից պաշտոնապես չի փոխվել` 14 մարդ, թեև Պենտագոնը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հասցրած պատասխան հարվածների հետևանքով զինծառայողներ են մահացել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։