https://arm.sputniknews.ru/20260721/hardzakum-erbili-vra-odanavakajany-dadarecrel-e-chverteri-spasarkumy-104901260.html
Հարձակում Էրբիլի վրա. օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը
Հարձակում Էրբիլի վրա. օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը
Sputnik Արմենիա
Տնօրենը նշել է, որ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T23:59+0400
2026-07-21T23:59+0400
2026-07-22T00:00+0400
իրաք
իրաքյան քրդստան
իրանի իսլամական հանրապետություն
անօդաչու թռչող սարք (աթս)
օդանավակայան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104900319_0:0:1056:594_1920x0_80_0_0_7ad8f469cd227cd6db41f6df8fcbbdae.jpg
Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի վրա հարձակումների ֆոնին միջազգային օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը: Օդանավակայանի տնօրեն Ահմադ Հոշյարն այդ մասին հայտնել է INA գործակալությանը։Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Էրբիլում պայթյուններ են որոտացել, մի քանի ԱԹՍ է խոցվել Իրաքյան Քրդստանում ԱՄՆ հյուպատոսության մոտ։«Էրբիլի ուղղությամբ հարձակումների ալիքի ֆոնին օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթերի սպասարկումը,– ասել է տնօրենը:Նրա խոսքով՝ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հարձակումներից հետո Էրբիլի մի շարք շրջաններ հոսանքազրկվել են:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրաք
իրաքյան քրդստան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В районе американского консульства и военной базы США в Эрбиле активированы системы ПВО Patriot
Sputnik Արմենիա
В районе американского консульства и военной базы США в Эрбиле активированы системы ПВО Patriot
2026-07-21T23:59+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104900319_121:0:928:605_1920x0_80_0_0_fa2179ea0a15d615d2a4b55688602883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), օդանավակայան, видео, տեսանյութ, տեսանյութեր
իրաք, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), օդանավակայան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հարձակում Էրբիլի վրա. օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը
23:59 21.07.2026 (Թարմացված է: 00:00 22.07.2026) Տնօրենը նշել է, որ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։
Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի վրա հարձակումների ֆոնին միջազգային օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը: Օդանավակայանի տնօրեն Ահմադ Հոշյարն այդ մասին հայտնել է INA գործակալությանը։
Ավելի վաղ
ԶԼՄ–ները հայտնել էին, որ Էրբիլում պայթյուններ են որոտացել, մի քանի ԱԹՍ է խոցվել Իրաքյան Քրդստանում ԱՄՆ հյուպատոսության մոտ։
«Էրբիլի ուղղությամբ հարձակումների ալիքի ֆոնին օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթերի սպասարկումը,– ասել է տնօրենը:
Նրա խոսքով՝ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։
Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հարձակումներից հետո Էրբիլի մի շարք շրջաններ հոսանքազրկվել են:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։