https://arm.sputniknews.ru/20260721/pajtjunner-bahrejnum-ev-iraqjan-qrdstanum-irany-harvatsner-e-hascnum-tirakhnerin-104898692.html
Պայթյուններ Բահրեյնում և Իրաքյան Քրդստանում. Իրանը հարվածներ է հասցնում թիրախներին
Պայթյուններ Բահրեյնում և Իրաքյան Քրդստանում. Իրանը հարվածներ է հասցնում թիրախներին
Sputnik Արմենիա
Բահրեյնում մի քանի պայթյուն է որոտացել։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T22:17+0400
2026-07-21T22:17+0400
2026-07-21T22:48+0400
բահրեյն
իրաքյան քրդստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104897945_26:0:846:461_1920x0_80_0_0_cec27647547550fb397ee116233f2beb.jpg
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնի ուղղությամբ, երկրում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։Ըստ այդ աղբյուրների` շչակները միանալուց գրեթե մեկ րոպե անց արկերից մեկն ընկել է անմիջապես Մանամայում (Բահրեյնի մայրաքաղաք)։Պայթյուններ են հնչում նաև Էրբիլում (Իրաքյան Քրդստան։ Իրանական անօդաչու թռչող սարքերը, ըստ լրատվամիջոցների, գտնվում են Իրաքի օդային տարածքում:«Reuters»-ը, հղում անելով անվտանգության ոլորտի իր աղբյուրներին, հայտնում է, որ 3 անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
բահրեյն
իրաքյան քրդստան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Взрывы в Бахрейне
Sputnik Արմենիա
Взрывы в Бахрейне
2026-07-21T22:17+0400
true
PT0M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104897945_128:0:743:461_1920x0_80_0_0_aa82044a0724f81a3df33c4e109f356b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բահրեյն, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, видео
բահրեյն, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, видео
Պայթյուններ Բահրեյնում և Իրաքյան Քրդստանում. Իրանը հարվածներ է հասցնում թիրախներին
22:17 21.07.2026 (Թարմացված է: 22:48 21.07.2026) Բահրեյնում մի քանի պայթյուն է որոտացել։
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնի ուղղությամբ, երկրում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Ըստ այդ աղբյուրների` շչակները միանալուց գրեթե մեկ րոպե անց արկերից մեկն ընկել է անմիջապես Մանամայում (Բահրեյնի մայրաքաղաք)։
Պայթյուններ են հնչում նաև Էրբիլում (Իրաքյան Քրդստան։ Իրանական անօդաչու թռչող սարքերը, ըստ լրատվամիջոցների, գտնվում են Իրաքի օդային տարածքում:
«Reuters»-ը, հղում անելով անվտանգության ոլորտի իր աղբյուրներին, հայտնում է, որ 3 անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։