https://arm.sputniknews.ru/20260720/sev-berdy-aporini-otarelu-qrgvortsi-nakhaqnnutjuny-6-tari-anc-avartvel-e-104832346.html
«Սև բերդը» ապօրինի օտարելու քրգործի նախաքննությունը 6 տարի անց ավարտվել է
«Սև բերդը» ապօրինի օտարելու քրգործի նախաքննությունը 6 տարի անց ավարտվել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T16:40+0400
2026-07-20T16:40+0400
2026-07-20T16:40+0400
սերժ սարգսյան
նախաքննություն
«սև բերդ» ամրոց
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2103/35/21033516_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0017e3a5b2ce69181e4eae909c204a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրու «Սև բերդ» ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 6 տարի անց ավարտվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշենք, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ «Սև բերդ» ամրոցը հանձնվել էր պաշտպանության նախարարության հաշվեկշռին։ 2005 թվականին շենքը օտարվել է ֆիզիկական անձի։Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):Հիշեցնենք՝ 2005 թվականին պաշտպանության ու արդարադատության գերատեսչությունները ղեկավարում էին Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրա որդին` Խաչատուր Բալասանյանը ևս անցնում են «Սև բերդ» ամրոցի գործով ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2103/35/21033516_145:0:1569:1068_1920x0_80_0_0_74fb685cde4a3c77338e30cf718f4af8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, նախաքննություն, «սև բերդ» ամրոց, հհ քննչական կոմիտե
սերժ սարգսյան, նախաքննություն, «սև բերդ» ամրոց, հհ քննչական կոմիտե
«Սև բերդը» ապօրինի օտարելու քրգործի նախաքննությունը 6 տարի անց ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրու «Սև բերդ» ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 6 տարի անց ավարտվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ «Սև բերդ» ամրոցը հանձնվել էր պաշտպանության նախարարության հաշվեկշռին։ 2005 թվականին շենքը օտարվել է ֆիզիկական անձի։
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ
Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):
Հիշեցնենք՝ 2005 թվականին պաշտպանության ու արդարադատության գերատեսչությունները ղեկավարում էին Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրա որդին` Խաչատուր Բալասանյանը ևս անցնում են «Սև բերդ» ամրոցի գործով ։