https://arm.sputniknews.ru/20260718/vevolia-jri-dem-khmbajin-hajcer-klinen-arpine-hvovhannisjany-mianalu-kvoch-e-anum-104783242.html
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջրին». նա կոչով դիմել է քաղաքացիներին
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջրին». նա կոչով դիմել է քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Նախընտրական շրջանում խոստացվել էր, թե ջրամակատարարման գրաֆիկը կլավացվի, սակայն շարունակաբար ՀՀ քաղաքացին ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T13:25+0400
2026-07-18T13:25+0400
2026-07-18T13:31+0400
հայաստան
«վեոլիա ջուր» ընկերություն
հայց
դատարան
արփինե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1488/66/14886644_0:0:1499:844_1920x0_80_0_0_bdd8548da0129ceee34502a0f8ca8391.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Նա ջրի խնդրի մասին խոսել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում։Հովհաննիսյանը նշել է, որ պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշառումներ են արվել, և փորձաքննություններ են անցկացվել։Նրա խոսքով սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։Հովհաննիսյանը ևս մի խնդիր է բարձրացնում` «Վեոլիա Ջուրը» հայտարարում է, որ մեծ ջանքեր գործադրելու արդյունքում ջրի կորուստները պակասել են, սակայն խնդիրներ կան աղբյուրներում, որտեղ ջրերը պակասել են։ Նա դիմում է տեսչական մարմիններին և մյուս շահագրգիռ գերատեսչություններին և հարցնում` այս խնդիրն ուսումնասիրվե՞լ է։«Գուցե ջուրը չի պակասել, այլ չափիչները պատշաճ չեն աշխատում, որ ֆիքսեն՝ իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացու համար»,- ասում է Հովհաննիսյանը։Նա նշում է` խնդիր է ոչ միայն ջրի որակը, այլև ջրամատակարարման գրաֆիկից շեղումը։ Թեպետ նախընտրական շրջանում խոստացվել էր, որ ջրամակատարարման գրաֆիկը կբարելավվի, սակայն ընդամենը «կոսմետիկ մի երկու փոփոխություն արվեց», ու ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1488/66/14886644_69:0:1402:1000_1920x0_80_0_0_0da141b082e671fd7e0e556720f0d8f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, հայց, դատարան, արփինե հովհաննիսյան
հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, հայց, դատարան, արփինե հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջրին». նա կոչով դիմել է քաղաքացիներին
13:25 18.07.2026 (Թարմացված է: 13:31 18.07.2026) Նախընտրական շրջանում խոստացվել էր, թե ջրամակատարարման գրաֆիկը կլավացվի, սակայն շարունակաբար ՀՀ քաղաքացին ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Նա ջրի խնդրի մասին խոսել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված
տեսանյութում։
Հովհաննիսյանը նշել է, որ պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշառումներ են արվել, և փորձաքննություններ են անցկացվել։
«Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արինբերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում և մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը սկսել է գերազանցել առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը»,- ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։
Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին և հետաքրքրված իրավաբաններին հորդորում է միանալ այս գործընթացին։ Նրանք, ովքեր դժգոհում են ջրի որակից, կարող են գրել իրեն, որ ջրի նմուշառում արվի։
Հովհաննիսյանը ևս մի խնդիր է բարձրացնում` «Վեոլիա Ջուրը» հայտարարում է, որ մեծ ջանքեր գործադրելու արդյունքում ջրի կորուստները պակասել են, սակայն խնդիրներ կան աղբյուրներում, որտեղ ջրերը պակասել են։ Նա դիմում է տեսչական մարմիններին և մյուս շահագրգիռ գերատեսչություններին և հարցնում` այս խնդիրն ուսումնասիրվե՞լ է։
«Գուցե ջուրը չի պակասել, այլ չափիչները պատշաճ չեն աշխատում, որ ֆիքսեն՝ իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացու համար»,- ասում է Հովհաննիսյանը։
Նա նշում է` խնդիր է ոչ միայն ջրի որակը, այլև ջրամատակարարման գրաֆիկից շեղումը։ Թեպետ նախընտրական շրջանում խոստացվել էր, որ ջրամակատարարման գրաֆիկը կբարելավվի, սակայն ընդամենը «կոսմետիկ մի երկու փոփոխություն արվեց», ու ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։
Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը
հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։
Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը
հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։