https://arm.sputniknews.ru/20260717/vevolia-jur-ynkerutjuny-jri-lracucich-hetazvotutjun-e-irakanacnum-bjureghavanum-104743796.html
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում
Sputnik Արմենիա
Ընկերությունը պնդում է` կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T15:20+0400
2026-07-17T15:20+0400
2026-07-17T15:22+0400
հայաստան
«վեոլիա ջուր» ընկերություն
բյուրեղավան
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6cf177a37d585449ddc2dec354aefee7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի լրացուցիչ հետազոտություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է ընկերությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել, ամբուլատոր բուժման են դիմել 30 քաղաքացիներ, մեծ մասը 4-5 տարեկան երեխաներ են։«Վեոլիա Ջուրը» քաղաքացիներին հորդորել է հետևել միայն պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին և չտարածել չճշտված տեղեկություններ։Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1302/21/13022170_172:0:2903:2048_1920x0_80_0_0_65d9ad6b77f5e0d53e06176285c0f18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, բյուրեղավան
հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, բյուրեղավան
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում
15:20 17.07.2026 (Թարմացված է: 15:22 17.07.2026) Ընկերությունը պնդում է` կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի լրացուցիչ հետազոտություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է ընկերությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել,
ամբուլատոր բուժման են դիմել 30 քաղաքացիներ, մեծ մասը 4-5 տարեկան երեխաներ են։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,– ասված է ընկերության հայտարարությունում
«Վեոլիա Ջուրը» քաղաքացիներին հորդորել է հետևել միայն պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին և չտարածել չճշտված տեղեկություններ։
Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի
դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և
հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։