https://arm.sputniknews.ru/20260717/bjureghavanum-aghiqajin-varaki-depqern-atshel-en-hivandneri-mets-masy-erekhaner-en-104743498.html
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերն աճել են. հիվանդների մեծ մասը երեխաներ են
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերն աճել են. հիվանդների մեծ մասը երեխաներ են
Sputnik Արմենիա
Մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T15:08+0400
2026-07-17T15:08+0400
2026-07-17T15:38+0400
հայաստան
բյուրեղավան
վարակ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104744229_0:0:1920:1080_1920x0_80_0_0_deb8eb02a6c62e38e2fda3e9a86bbb5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերը հասել է ավելի քան 30–ի, հիվանդների մեծ մասը երեխաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել: Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:Վարդումյան խոսքով` կանչերը սկսվել են երեկ երեկոյան։ Մինչև առավոտ ունեցել են աղիքային վարակի 11 դեպք, 3 անձ հոսպիտալացվել է։Նրա խոսքով` թվերն այդքանը չեն, քանի որ եթե Բյուրեղավանի շտապօգնության բրիգադը զբաղված է եղել, մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։Տնօրենը հավելեց, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։Աղիքային վարակը ոտքի է հանել մարդկանց. բյուրեղավանցիները բողոքի ակցիա են անում
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104744229_250:0:1690:1080_1920x0_80_0_0_91ecb42747ad36c529ee1501f7ee52fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուրեղավան, վարակ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բյուրեղավան, վարակ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերն աճել են. հիվանդների մեծ մասը երեխաներ են
15:08 17.07.2026 (Թարմացված է: 15:38 17.07.2026) Մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերը հասել է ավելի քան 30–ի, հիվանդների մեծ մասը երեխաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել: Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:
Վարդումյան խոսքով` կանչերը սկսվել են երեկ երեկոյան։ Մինչև առավոտ ունեցել են աղիքային վարակի 11 դեպք, 3 անձ հոսպիտալացվել է։
«Առավոտյան նորից շարունակվել են կանչերը։ Մինչև կեսօր` ժամը 14.00–ն, ամբուլատոր բուժման են դիմել 30 քաղաքացիներ։ Դիմողների մեծ մասը 4-5 տարեկան երեխաներ են։ Կարծում եմ` մեծահասակներն ուղղակի չեն դիմում բժշկի»,–ասաց Վարդումյանը։
Նրա խոսքով` թվերն այդքանը չեն, քանի որ եթե Բյուրեղավանի շտապօգնության բրիգադը զբաղված է եղել, մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։
Տնօրենը հավելեց, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։