https://arm.sputniknews.ru/20260717/rd-agnn-bvoghvoq-e-hajtnel-estvonaci-divanagetin-khvorhrdajin-hushardzani-qandman-kapakcutjamb-104774972.html
ՌԴ ԱԳՆ–ն բողոք է հայտնել էստոնացի դիվանագետին՝ խորհրդային հուշարձանի քանդման կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն բողոք է հայտնել էստոնացի դիվանագետին՝ խորհրդային հուշարձանի քանդման կապակցությամբ
Sputnik Արմենիա
Վալգամաա շրջանի Յիգևեստե գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էստոնիան ֆաշիստներից ազատագրող 795 խորհրդային զինվորների և սպաների եղբայրական... 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T23:37+0400
2026-07-17T23:37+0400
2026-07-17T23:39+0400
էստոնիա
բողոքի նոտա
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:6:1601:906_1920x0_80_0_0_7fdcfca7485332040dd4426407c2018a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգիին խիստ բողոքի նոտա է ներկայացվել Էստոնիայի իշխանությունների կողմից խորհրդային հուշարձանի քանդման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան նշել է, որ Էստոնիան ազատագրած խորհրդային զինվորների աճյունների ճակատագիրը անհայտ է։ Նրանց արտաշիրիմման կամ վերահուղարկավորման վայրի վերաբերյալ հրապարակային հասանելի որևէ տեղեկություն չկա։«Աջակցում են ահաբեկիչներին». Զախարովան՝ Ռուսաստանին հարվածելու հարցում Կիևին օգնելու մասին«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է Տալլինի կողմից` զոհվածների մարմինների և զինվորական գերեզմանների հետ վարվելակարգ սահմանող միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հերթական խախտումը, ինչպես նաև նեոնացիստական դրսևորումները Էստոնիայում, և երկկողմ և բազմակողմ դիվանագիտության բոլոր հասանելի միջոցներով կշարունակի դրանք մերկացնել միջազգային հանրության առաջ», – ընդգծել է Զախարովան։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել էր Նիդեռլանդներում խորհրդային զինվորների գերեզմանաքարերի պղծումը։
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_85ff28c2ad940fef4a56b3ac86d5a71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էստոնիա, բողոքի նոտա, դիվանագետ
էստոնիա, բողոքի նոտա, դիվանագետ
ՌԴ ԱԳՆ–ն բողոք է հայտնել էստոնացի դիվանագետին՝ խորհրդային հուշարձանի քանդման կապակցությամբ
23:37 17.07.2026 (Թարմացված է: 23:39 17.07.2026) Վալգամաա շրջանի Յիգևեստե գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էստոնիան ֆաշիստներից ազատագրող 795 խորհրդային զինվորների և սպաների եղբայրական գերեզմանում գտնվող հուշարձանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգիին խիստ բողոքի նոտա է ներկայացվել Էստոնիայի իշխանությունների կողմից խորհրդային հուշարձանի քանդման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Էստոնիայի իշխանությունները շարունակում են խորհրդային հուշարձանային ժառանգության ոչնչացման իրենց սրբապիղծ քաղաքականությունը։ Այս անգամ Վալգամաա շրջանի Յիգևեստե գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էստոնիան ֆաշիստներից ազատագրած 795 խորհրդային բանակի զինվորների և սպաների եղբայրական գերեզմանում գտնվող հուշարձանը... Այս կապակցությամբ վճռական բողոք է ներկայացվել Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգիին», – նշվում է նախարարության կայքում տեղադրված մեկնաբանության մեջ։
Զախարովան նշել է, որ Էստոնիան ազատագրած խորհրդային զինվորների աճյունների ճակատագիրը անհայտ է։ Նրանց արտաշիրիմման կամ վերահուղարկավորման վայրի վերաբերյալ հրապարակային հասանելի որևէ տեղեկություն չկա։
«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է Տալլինի կողմից` զոհվածների մարմինների և զինվորական գերեզմանների հետ վարվելակարգ սահմանող միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հերթական խախտումը, ինչպես նաև նեոնացիստական դրսևորումները Էստոնիայում, և երկկողմ և բազմակողմ դիվանագիտության բոլոր հասանելի միջոցներով կշարունակի դրանք մերկացնել միջազգային հանրության առաջ», – ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել էր Նիդեռլանդներում խորհրդային զինվորների գերեզմանաքարերի պղծումը։