https://arm.sputniknews.ru/20260717/hraparakvel-en-mvonakvojum-gvortsarar-ermvolaevi-dem-mahapvordzi-kadrery-104773900.html
Հրապարակվել են Մոնակոյում գործարար Երմոլաևի դեմ մահափորձի կադրերը
Հրապարակվել են Մոնակոյում գործարար Երմոլաևի դեմ մահափորձի կադրերը
Sputnik Արմենիա
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T22:37+0400
2026-07-17T22:37+0400
2026-07-17T23:39+0400
տեսանյութեր
տեսանյութ
օլիգարխ
մահափորձ
մոնակո
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771122_0:0:1003:564_1920x0_80_0_0_1ee359b034154b4ca44cf511ec05d0dd.jpg
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրապարակել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ կատարված մահափորձի տեսանյութը։Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։Հիշեցնենք, որ հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով տուժել էին Երմոլաևը, նրա կինը և որդին։ Մոնակոյի գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել էր, որ միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյունը, տեղական քննիչների վարկածով, կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում գործարարին։Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել ենԵրմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ կատարելու մեջ կասկածվող 39-ամյա Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերվել է Կիևի մոտակայքում հունիսի 8-ին։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է սպանության մեջ կասկածվողների՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Վլադիսլավ Ռեուտի և նախկին իրավապահ Վիտալի Ժիկովիչի ձերբակալության մասին։ Երկուսն էլ հետագայում կալանավորվել են։
մոնակո
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры покушения на олигарха Вадима Ермолаева и его семью в Монако
Sputnik Արմենիա
Кадры покушения на олигарха Вадима Ермолаева и его семью в Монако
2026-07-17T22:37+0400
true
PT0M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771122_0:0:753:564_1920x0_80_0_0_702b65e4c1656cc9b6d6d5adbc23dda9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, օլիգարխ, մահափորձ, մոնակո, ուկրաինա, видео
տեսանյութեր, տեսանյութ, օլիգարխ, մահափորձ, մոնակո, ուկրաինա, видео
Հրապարակվել են Մոնակոյում գործարար Երմոլաևի դեմ մահափորձի կադրերը
22:37 17.07.2026 (Թարմացված է: 23:39 17.07.2026) Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրապարակել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ կատարված մահափորձի տեսանյութը։
«Հաջողվել է վերականգնել հիմնական ապացույցներից մեկը, որը կասկածյալները փորձել են ոչնչացնել։ Խոսքը տեսագրության սարքերից ստացված տեսանյութի մասին է, որը հանցագործները նախապես տեղադրել էին հանցագործության վայրի մոտ՝ պատվերի կատարման հաստատումը ստանալու համար», – գրել է գլխավոր դատախազը Telegram–ալիքում։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով տուժել էին Երմոլաևը, նրա կինը և որդին։ Մոնակոյի գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել էր, որ միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյունը, տեղական քննիչների վարկածով, կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում գործարարին։
Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ կատարելու մեջ կասկածվող 39-ամյա Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերվել է Կիևի մոտակայքում հունիսի 8-ին։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է սպանության մեջ կասկածվողների՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Վլադիսլավ Ռեուտի և նախկին իրավապահ Վիտալի Ժիկովիչի ձերբակալության մասին։ Երկուսն էլ հետագայում կալանավորվել են։