https://arm.sputniknews.ru/20260716/hajkakan-dzuky-em-artahanelu-hamar-tntesvarvoghnery-kgrancven-traces-hamakargum-104682336.html
Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Sputnik Արմենիա
Ըստ կառավարության` նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:04+0400
2026-07-16T11:04+0400
2026-07-16T11:07+0400
ձուկ
արտահանում
եվրամիություն
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/594/23/5942349_0:24:1600:924_1920x0_80_0_0_1cace963ce1802dae2048021d633c164.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը։ԵՄ–ն Հայաստանի համար չի փոխի ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը. ՓաշինյանՆախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։Կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը և արտահանվող ապրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից, բազմազանեցնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ առաջիկայում 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել առևտուրը»։ Նա նշել է, որ ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։ Լյայենը նաև նշել է, որ Հայաստանին առաջարկել են ստեղծել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք պետք է օգնեն ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/23/5942349_114:0:1534:1065_1920x0_80_0_0_7b485f8f9bb3bc3a8286c7943b54b298.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, հհ կառավարություն
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, հհ կառավարություն
Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
11:04 16.07.2026 (Թարմացված է: 11:07 16.07.2026) Ըստ կառավարության` նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։
«Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը և արտահանվող ապրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից, բազմազանեցնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ
առաջիկայում 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել առևտուրը»։ Նա նշել է, որ ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։ Լյայենը նաև նշել է, որ Հայաստանին առաջարկել են ստեղծել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք պետք է օգնեն ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։