https://arm.sputniknews.ru/20260717/baqvi-ev-erevani-mijev-de-faktvo-khaghaghutjun-gvojutjun-uni-bajramvov-104752316.html
Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի. Բայրամով
Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի. Բայրամով
Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T16:46+0400
2026-07-17T16:46+0400
2026-07-17T16:48+0400
ջեյհուն բայրամով
սերգեյ լավրով
խաղաղության պայմանագիր
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87747375_0:0:890:501_1920x0_80_0_0_58eb5f26efb8d5460f58e0bfcc3d7edd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բաքվի և Երևանի միջև այսօր դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի։ Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87747375_78:0:746:501_1920x0_80_0_0_bd06d5523ed617ac7ab031a727660621.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջեյհուն բայրամով, սերգեյ լավրով, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
ջեյհուն բայրամով, սերգեյ լավրով, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի. Բայրամով
16:46 17.07.2026 (Թարմացված է: 16:48 17.07.2026) Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բաքվի և Երևանի միջև այսօր դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի։ Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե Ֆակտո խաղաղություն գոյություն ունի։ Ադրբեջանական կողմի այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք` ներառյալ վստահության ամրապնդումը, լրջորեն արագացրել են և մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում»,– ասել է նա:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։