https://arm.sputniknews.ru/20260717/300-000i-pvokharen-1-mln-irakanum-qani-adrbejancu-veradardzi-khndir-e-drel-baqun-104699762.html
300 000–ի փոխարեն 1 մլն. իրականում քանի՞ ադրբեջանցու վերադարձի խնդիր է դրել Բաքուն
300 000–ի փոխարեն 1 մլն. իրականում քանի՞ ադրբեջանցու վերադարձի խնդիր է դրել Բաքուն
Sputnik Արմենիա
Լիպարիտ Դրմեյանը նշում է, որ իրավական դաշտում ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի թեման փակված է, սակայն չի բացառում, որ հարցը կարող է տեղափոխվել քաղաքական... 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T23:06+0400
2026-07-17T23:06+0400
2026-07-18T00:20+0400
լիպարիտ դրմեյան
ադրբեջանցի
հայաստան
ադրբեջան
միջազգային իրավական հարցերով հհ ներկայացուցիչ
միջազգային կառույցներ
միջազգային դատարան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99752739_0:78:1500:922_1920x0_80_0_0_b5024183eb5eded3a86a9549a177c7e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 000, այլ 800 000-1 մլն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացնում. Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդդիմադիր ուժերը պարբերաբար բարձրացնում էին 300 000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեման` վկայակոչելով Իլհամ Ալիևի ելույթները։ Իշխանությունը ոչ միայն հերքում էր նման թեմայի գոյությունը, այլև ընդդիմադիրներին մեղադրում էր հանրության շրջանում խուճապ տարածելու և արտաքին աշխարհից թելադրված նարատիվներ տարածելու մեջ։ Դրմեյանի խոսքով` 90-ական թվականներին Հայաստանի և Արցախի տարածքից իբր տեղահանված ադրբեջանցիների վերադարձի և գույքային իրավունքներին վերաբերող միջազգային գանգատներում ադրբեջանական կողմը դեռ տարիներ առաջ է կոնկրետ թվեր ներկայացրել։ Ընդ որում, ոչ թե 300 000, այլ մի քանի անգամ ավելի։Մինչդեռ իրավական տիրույթում, նրա համոզմամբ, Ադրբեջանի ջանքերն այդ ուղղությամբ արդեն անդառնալիորեն տապալված են կամ «վաղուց փակված են միջազգային 2 դատարանների որոշումներով»։Խոսքը այդ հարցերով իրավասու ՄԻԵԴ–ի և Հաագայի դատարանների մասին է։Արդարադատության միջազգային դատարանը գտել էր, որ 90-ականների սկզբի ենթադրյալ խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստարկներն անընդունելի են, և ժամանակային սահմանափակման հիմքով դուրս են դատարանի իրավասությունից։Իսկ Եվրոպական դատարանը 2021 թ․-ին հրապարակած «Սամադովը ընդդեմ Հայաստանի» անհատական գանգատի վերաբերյալ որոշման մեջ անընդունելի է ճանաչել Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը` 1990-ականներին Բերձորի հատվածից հեռանալու, գույքը թողնելու մասին։Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և սպառնացել է եվրադիտորդներին«Դիմումատուն պնդում էր, որ Հայաստանն է պատասխանատու դրա համար, ու պետք է իր իրավունքների խախտումը ճանաչվի, հատուցում տրամադրվի։ Բայց գանգատը ներկայացվել էր 2008 թ․-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանը դատարանին անդամակցում է 2002 թ․-ից։ Դատարանը համարեց, որ 6 տարին չափազանց երկար ժամկետ է գանգատ բերելու և դատարանում քննության առարկա դարձնելու համար, և մերժեց հայցը»,– պարզաբանում է մեր զրուցակիցը։Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ` սա յուրօրինակ մեսիջ է Ադրբեջանին, որ 90-ականներին իբր տեղահանված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցը իրավական հարթության մեջ ժամանակավրեպ է միջազգային իրավունքի բոլոր կանոններով։«Եվրոպական դատարանը, այսպիսով, իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, և այն ուղենիշային կլինի արդեն միջպետական գանգատների քննության ժամանակ, որ այդ խնդիրը փակ է, և Հայաստանը բավական ամուր դիրքերում է այդ առումով։ Չկա իրավական հնարավորություն այդ խնդիրը լուծելու»,– արձանագրում է Դրմեյանը։Մասնագետը, սակայն, չի բացառում, որ հարցը կարող է տեղափոխվել քաղաքական ասպարեզ։«Կոնկրետ` իշխանությունը կարող է ասել. «միջազգային իրավական դաշտում հարցը փակ է, բայց մենք քաղաքական որոշմամբ հնարավորություն ենք տալիս այդ անձանց վերադառնալ»։ Իսկ եթե դա քաղաքական որոշում է, որևէ միջազգային իրավունք արդեն չի կարող օգնել»,– նշում է Դրմեյանը։Ալիևը երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու համարՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը նշում է, որ ի տարբերություն ադրբեջանցիների` արցախցիների վերադարձը ապահովված է Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշմամբ։Նա վստահ է, որ դա կարող է կյանքի կոչվել սեփական շահը գիտակցելով քայլեր ձեռնարկելու միջոցով, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում լուրջ դիվանագիտական աշխատանք տանելով և ներազդում ունենալով անդամ պետությունների վրա, ինչի փոխարեն ՀՀ իշխանությունն այսօր օրակարգ է բերում խաղաղության պայմանագրի շրջանակում միջազգային հայցերից հրաժարվելու հարցը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99752739_84:0:1417:1000_1920x0_80_0_0_bf1bf53c54d0a63b3311253eceb3f563.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիպարիտ դրմեյան, ադրբեջանցի, հայաստան, ադրբեջան, միջազգային իրավական հարցերով հհ ներկայացուցիչ, միջազգային կառույցներ, միջազգային դատարան, իլհամ ալիև
լիպարիտ դրմեյան, ադրբեջանցի, հայաստան, ադրբեջան, միջազգային իրավական հարցերով հհ ներկայացուցիչ, միջազգային կառույցներ, միջազգային դատարան, իլհամ ալիև
300 000–ի փոխարեն 1 մլն. իրականում քանի՞ ադրբեջանցու վերադարձի խնդիր է դրել Բաքուն
23:06 17.07.2026 (Թարմացված է: 00:20 18.07.2026) Լիպարիտ Դրմեյանը նշում է, որ իրավական դաշտում ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի թեման փակված է, սակայն չի բացառում, որ հարցը կարող է տեղափոխվել քաղաքական ասպարեզ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 000, այլ 800 000-1 մլն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացնում. Այս մասին
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդդիմադիր ուժերը պարբերաբար բարձրացնում էին 300 000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեման` վկայակոչելով Իլհամ Ալիևի ելույթները։ Իշխանությունը ոչ միայն հերքում էր նման թեմայի գոյությունը, այլև ընդդիմադիրներին մեղադրում էր հանրության շրջանում խուճապ տարածելու և արտաքին աշխարհից թելադրված նարատիվներ տարածելու մեջ։ Դրմեյանի խոսքով` 90-ական թվականներին Հայաստանի և Արցախի տարածքից իբր տեղահանված ադրբեջանցիների վերադարձի և գույքային իրավունքներին վերաբերող միջազգային գանգատներում ադրբեջանական կողմը դեռ տարիներ առաջ է կոնկրետ թվեր ներկայացրել։ Ընդ որում, ոչ թե 300 000, այլ մի քանի անգամ ավելի։
«Ադրբեջանն այսպես է մեկնաբանում, որ կան սերունդներ, ժառանգներ, որոնց թիվը հասել է 800 հազարի, և նրանք ևս ունեն իրավական ակնկալիք, որովհետև իրենց իրավանախորդներին էր պատկանում այդ գույքը։ Թիվը ուռճացվում է, 1 միլիոն կարող է դառնալ, 1․5 միլիոն և այլն։ Այսօր Ադրբեջանը, տեսնում ենք, ֆորումներ է կազմակերպում, քննարկում է Արևմտյան Ադրբեջանի հարցը, էդ թիվն է հնչեցնում, մի տեղ գուցե 300 000 հնչեցնի, 500 000, հետո` 800 000։ Եվ սա բերում է արդեն քաղաքական խոսույթի տիրույթ»,– նկատում է Դրմեյանը։
Մինչդեռ իրավական տիրույթում, նրա համոզմամբ, Ադրբեջանի ջանքերն այդ ուղղությամբ արդեն անդառնալիորեն տապալված են կամ «վաղուց փակված են միջազգային 2 դատարանների որոշումներով»։
Խոսքը այդ հարցերով իրավասու ՄԻԵԴ–ի և Հաագայի դատարանների մասին է։
Արդարադատության միջազգային դատարանը գտել էր, որ 90-ականների սկզբի ենթադրյալ խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստարկներն անընդունելի են, և ժամանակային սահմանափակման հիմքով դուրս են դատարանի իրավասությունից։
Իսկ Եվրոպական դատարանը 2021 թ․-ին հրապարակած «Սամադովը ընդդեմ Հայաստանի» անհատական գանգատի վերաբերյալ որոշման մեջ անընդունելի է ճանաչել Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը` 1990-ականներին Բերձորի հատվածից հեռանալու, գույքը թողնելու մասին։
«Դիմումատուն պնդում էր, որ Հայաստանն է պատասխանատու դրա համար, ու պետք է իր իրավունքների խախտումը ճանաչվի, հատուցում տրամադրվի։ Բայց գանգատը ներկայացվել էր 2008 թ․-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանը դատարանին անդամակցում է 2002 թ․-ից։ Դատարանը համարեց, որ 6 տարին չափազանց երկար ժամկետ է գանգատ բերելու և դատարանում քննության առարկա դարձնելու համար, և մերժեց հայցը»,– պարզաբանում է մեր զրուցակիցը։
Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ` սա յուրօրինակ մեսիջ է Ադրբեջանին, որ 90-ականներին իբր տեղահանված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցը իրավական հարթության մեջ ժամանակավրեպ է միջազգային իրավունքի բոլոր կանոններով։
«Եվրոպական դատարանը, այսպիսով, իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, և այն ուղենիշային կլինի արդեն միջպետական գանգատների քննության ժամանակ, որ այդ խնդիրը փակ է, և Հայաստանը բավական ամուր դիրքերում է այդ առումով։ Չկա իրավական հնարավորություն այդ խնդիրը լուծելու»,– արձանագրում է Դրմեյանը։
Մասնագետը, սակայն, չի բացառում, որ հարցը կարող է տեղափոխվել քաղաքական ասպարեզ։
«Կոնկրետ` իշխանությունը կարող է ասել. «միջազգային իրավական դաշտում հարցը փակ է, բայց մենք քաղաքական որոշմամբ հնարավորություն ենք տալիս այդ անձանց վերադառնալ»։ Իսկ եթե դա քաղաքական որոշում է, որևէ միջազգային իրավունք արդեն չի կարող օգնել»,– նշում է Դրմեյանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը նշում է, որ ի տարբերություն ադրբեջանցիների` արցախցիների վերադարձը ապահովված է Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշմամբ։
Նա վստահ է, որ դա կարող է կյանքի կոչվել սեփական շահը գիտակցելով քայլեր ձեռնարկելու միջոցով, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում լուրջ դիվանագիտական աշխատանք տանելով և ներազդում ունենալով անդամ պետությունների վրա, ինչի փոխարեն ՀՀ իշխանությունն այսօր օրակարգ է բերում խաղաղության պայմանագրի շրջանակում միջազգային հայցերից հրաժարվելու հարցը։