00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալիևը երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու համար

© Photo : press office of the Government of RAԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ Ալիևի՝ «խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն Եվրոպական խորհրդարանը սաբոտաժի մասին է խոսում»։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երևանյան հարթակը օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Այսօր նա տեսակապով ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում՝ հայտարարելով, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։
Ալիևը նշեց, որ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելաոճ, քանի որ «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար» ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։
Ըստ Ալիևի՝ Եվրոպական խորհրդարանն էլ «խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում». 2021թ․ մայիսից մինչև 2026թ․ ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք «վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին»։
Ադրբեջանի նախագահն ընդգծեց՝ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտություն և սուտ, իսկ դրա պատճառն այն է, որ «Բաքուն պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանն ու պատերազմական հանցագործներին արդարադատության առաջ կանգնեցրել»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դրա համար էլ Ադրբեջանը մայիսի 1-ին որոշում կայացրեց բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Լրահոս
0